ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Գյումրու ծննդատանը հսկա փոքրիկ է ծնվել

© Sputnik/ Armenuhi Mkhoyan l

Հոկտեմբերի 10-ին Գյումրու ծննդատանը 5 կգ 400 գրամ քաշով տղա է ծնվել: Երեխան ծնվել է բնական եղանակով: Փոքրիկի մայրը՝ 31-ամյա Ամալյա Շախոյանը, երրորդ անգամ է մայրանում։ Մյուս երեխաներն էլ են խոշոր քաշով ծնվել, բայց երրորդ փոքրիկը գերազանցել է նախորդներին։ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանի խոսքով, նման ծնունդները հազվադեպ են։

«Մենք նման քաշով երեխա մինչ այս չենք ունեցել եղել են մինչև 5 կգ քաշով փոքրիկներ, բայց ոչ դրանից շատ: Մայրը նախկինում էլ է խոշոր քաշով երեխաներ ունեցել՝ 4կգ 200 գրամ, 4կգ 700 գրամ, բայց այս փոքրիկը գերազանցեց տանը սպասող եղբորն ու քրոջը: Նման քաշով երեխաներ ընդհանուր առմամբ քիչ են հանդիպում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը` նշելով, որ ամենամեծ քաշը սովորաբար տատանվում է 3 կգ 500 գրամից 4 կգ-ի սահմանում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
22 C°
 
17°  27° 
20.08.2018
17°  30° 
21.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: