Ադրբեջանական «ֆարսը» Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակում է առկախված մնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ամիսներին ակտիվորեն աշխատում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ (վերջին հանդիպումը կայացել է 2016թ. հունիսին), և ի վերջո հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցի արդյունքում նրանք հանդիպման համաձայնություն ստացան երկու երկրների նախագահներից:
Սակայն, համանախագահների այցից և հանիպմանն իր համաձայնությունը տալուց հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից:
Նախապայմաններ ասելով՝ Ալիևը թերևս նկատի ունի 2016թ-ի մայիսի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն առնչվող այլ հարցերի: Պետք է ընդգծել, որ սրանք, ինչպես Ալիևն է փորձում ներկայացնել, նախապայմաններ չեն, որոնք պնդում է հայկական կողմը, այլ հանդիպումների արդյունքում ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ են, որոնց միջնորդների ներկայությամբ իր համաձայնությունն է տվել այդ թվում հենց ինքը՝ Ադրբեջանի առաջնորդը: Ինչպես երևում է, Ալիևը խնդիրներ ունի նախապայմանի և պայմանավորվածության տարբերակման հարցում: Նման շփոթը թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ պաշտոնական Բաքուն իր կողմից ստանձնած պարտավորվածություններից հրաժարվելու բավական մեծ «փորձ» ունի: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները ևս բացառություն չեն, քանզի ձեռք բերված պայմանավորվածություններից որևէ մեկի կյանքի կոչման ուղղությամբ ադրբեջանական կողմը ոչ մի տեսանելի քայլ չի կատարել և այժմ փորձում է դրանք ձևախեղել և հրաժարվել դրանցից: Այս կարևոր գործոնի վրա է ուշադրություն հրավիրվում նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ալիևի: Հակոբյան, Ալիևի հայտարարությունը որակելով սադրանք, մասնավորապես ընդգծել է, որ բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:
Առաջանում է հարց՝ ինչու՞ բանակցային սեղանի շուրջ հանդիպմանն ընդառաջ Ալիևը կատարեց նման սադրիչ հայտարարություն: Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի՝ նախկինում դրսևորած նմանատիպ պահվածքը՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը նպատակ ունի հարված հասցնել բանակցային գործընթացին: Հստակ գիտակցելով, որ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել իր մաքսիմալիստական նպատակներին (որոնք տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդին է ներկայացնում պետական քարոզչությունը), Ալիևը խնդիր ունի տապալել հերթական բանակցությունները: Սակայն, ոչ միայն պարզապես տապալել, այլ դա անել հայկական կողմի միջոցով, այսինքն՝ նախապատրաստվող հանդիպմանն ընդառաջ նման սադրիչ հայտարարություններով հայկական կողմին դրդել ապակառուցողական պահվածքի, օրինակ՝ հանդիպումից հրաժարվելը:
Բանակցային գործընթացի վրա ազդելու փորձից բացի, Ալիևի հայտարարությունը որոշակի հաղորդագրություններ է պարունակում նաև ադրբեջանական հանրության համար: Արդեն 14 տարի միանձնյա իշխող Ալիևը բավական լավ է տիրապետում հանրային տրամադրությունները մանիպուլացնելու արվեստին: Եվ, ինչպես նախկինում, փորձ արվեց սեփական հանրությանը մատուցել այն թեզը, թե բանակցային գործընթացում թելադրողը Ադրբեջանն է, իսկ հայկական կողմը միայն ստիպված է հաշտվել իրավիճակին: Թեև ադրբեջանական հանրությունը եղել է հիմնական թիրախային լսարանը, սակայն, հաշվի առնելով տեղակատվության տարածման ժամանակակից հնարավորությունները, չենք կարող բացառել, որ հայկական հանրային շրջանակներում բացասական ֆոնի ստեղծման հնարավորությունը ևս դիտարկվել է, ինչի մասին է վկայում ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարբեր լեզուերով Ալիևի հայտարարության բավական լայն տարածումը:
Բանակցային գործընթացի վրա ազդելու Բաքվի մտադրության մասին է խոսում նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հերթական սրացումը: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով հայկական կողմն անգամ ունեցավ զոհ: Վերջին տարիներին նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանը մշտապես մեծացնում է լարվածությունը սահմանագծում՝ նպատակ հետապնդելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա կամ նրան դրդել տապալել բանակցային գործընթացը:
Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ դրանք շարունակում են մնալ օրակարգում: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, սահմանագծից դիպուկահարների հեռացման և փոխվստահության միջավայրի ամրապնդմանն ուղղված նման այլ քայլերի կարևորության մասին բազմիցս բարձրաձայնել են ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլ նաև ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները: Ասվածի վերջին օրինակներից էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից հոկտեմբերի սկզբին արված հրապարակային հայտարարությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում դիպուկահարների հետ քաշման, դիտորդների թվի մեծացման, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգերի տեղադրման առաջարկներին:
Ամփոփելով վերոնշյալը, փաստացի կարող ենք եզրակացնել, որ Ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացը պայմանականորեն կարելի է տարանջատել երկու մասի՝ բուն քաղաքական գործընթաց և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գործողություններ, որն էլ հիմնվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկների վրա: Բացարձակ միանշանակ չէ, որ նախագահների նախատեսվող հանդիպմանը քննարկվելու է միայն քաղաքական գործընթացը: Ըստ էության, քաղաքական հարթությունը և Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման քայլերն այժմ դիտարկվում են որպես զուգահեռ գործընթացներ, ինչպես այդ մասին նախկին մի քանի հայտարարություններում ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Ըստ էության, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը տապալելու փորձերը շարունակում են և շարունակվելու են, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Ալիևի իշխանության պահպանման կարևոր գրավական: Հենց հակամարտության գործոնն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում հասարակ ադրբեջանցիների քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, նրանց իրավունքների ոտնահարումները «լեգիտիմացնելու» համար, բացի այդ, այն հնարավորություն է տալիս տարաբնույթ սխեմաներով միլիարդավոր դոլարներ յուրացնել արտաքին քաղաքան և ռազմական նպատակներով հատկացվող գումարներից, որի վերջին ապացույցներից էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալը:
-
16:49
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն
-
16:43
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ
-
16:19
Ջրի սակագինը կարող է նորից թանկանալ
-
15:29
Չինաստանը կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից
-
15:04
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար
-
14:56
Մեկ շաբաթում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք
-
14:39
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
-
14:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:36
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զինված ուժերը երկրի «օկուպացված» տարածքներից
-
12:27
ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
-
11:48
Ինչո՞վ է նախընտրելի հանգիստը Թունիսում
-
10:18
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
-
10:08
Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ
-
10:02
Միջուկային զենքը տեղ չունի Իրանի քաղաքական դոկտրինայում. Իրանի ԱԳ նախարար
-
09:21
Համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավերին մուտք գործել Բոսֆոր
-
08:44
ՌԴ ՊՆ-ն նույնպես հաստատել է, որ Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել
-
21:53
Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին
-
21:15
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը. ՀՀ ՊՆ
-
20:45
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
-
18:04
Տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը լավատեսություն է ներշնչում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. ՀՀ վարչապետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
18:58
Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 1,54 կմ/ժ