«ОК Армения». Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում` նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգի «Լոտե Պլազա» հյուրանոցի հանդիսավոր դահլիճներից մեկում ՀՀ դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց «ОК Армения» խորագրով միջոցառում-շնորհանդես՝ նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին:
Արցախպրեսի փոխանցմամբ շնորհանդեսին ներկա էին Սանկտ Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Եվգենի Գրիգորևը, Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանա Գվիչիան, Սանկտ Պետերբուրգի շուրջ 90 զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցային համալիրների և զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, և այլք:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներն ավելի են խորացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերը, և հնարավորություն տալիս տվյալ դեպքում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի զբոսաշրջության ոլորտի խոշորագույն կազմակերպություններին ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի և Արցախի զբոսաշրջության ոլորտին և պատմամշակութային արժեքներին:
Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրել հայկական երաժշտությունն ու պարը, համտեսել հայկական ուտեստներ և խմիչքներ:
Այնուհետև, տեղի ունեցավ նկարչական վարպետության դաս, որի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց նկարել և իրենց հետ վերցնել Մարտիրոս Սարյանի «Գեղամա սարեր» նկարի արտանկարը:
այլ նյութեր այս թեմայով
- Ստորագրվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) համատեղ արձանագրություն Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում...
- Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի...
- Պուտին-Փաշինյան երկխոսությունն այսօր բավական բարդ է ընթանում Պուտին-Փաշինյան երկխոսությունն այսօր բավական բարդ է ընթանում: Այդ մասին է վկայում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
- Մեկ շաբաթով մեկնում եմ Երևան՝ իմ պատմական հայրենիք. Միխայիլ Գալուստյան Գալուստյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
- Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների...
-
19:03
Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են
-
18:36
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
-
18:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:19
ԱՄՆ-ն ու Իրանը փոխանակել են կալանավորվածներին
-
15:37
ԱՄՆ չի պատրաստվում մոտ ապագայում զորք ուղարկել Սիրիա
-
14:26
ՌԴ-ում ավտոմեքենաների համար նոր պարտադիր փաստաթուղթ են սահմանել
-
13:09
Լուկաշենկոն և Պուտինը 5 ժամից ավել բանակցել են գազի և նավթի հարցերի շուրջ
-
12:23
Հնդաստանում 32 մարդ զոհվել է հրդեհի պատճառով
-
12:11
Իլոն Մասկը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
-
11:34
Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում
-
10:17
Զավեն Անդրիասյանը դարձավ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
-
09:27
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ
-
20:17
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծակի մարել է
-
19:56
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հյուրընկալվել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում
-
19:34
Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
-
19:04
Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան
-
18:34
ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր
-
18:18
Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
18:03
Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար. Մոգերինի
-
17:07
Առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 3 կմ/ժ