Թբիլիսիի և Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչները պետք է ակտիվանան. փորձագետ
Վրաստանում հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրույցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ:
- Պարո՛ն Մելիքյան, Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շատերն անվանում էին թեստ երկրի քաղաքական կյանքի համար: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էին այդ թեստի արդյունքները:
- Այս ընտրություններում Վրաստանի իշխանությունները պետք է հասկանային, ինչպիսին է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը: Նախնական արդյունքների համաձայն` ամբողջ Վրաստանի տարածքում մոտ 55 տոկոս աջակցությունը քիչ չէ: Կարելի է ասել, որ բոլոր հիմնական մարմիններում իշխող կուսակցությունը ներկայացված է լինելու և ղեկավարելու է այդ բոլոր կառույցները: Իհարկե, կան տեղեր, որտեղ ընդդիմադիրներ են լինելու, սակայն դրանց թիվը շատ չնչին է, և ոչ մի բանի վրա ազդեցություն չեն ունենա:
Այս ամենը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց իշխող կուսակցության վարկանիշը դեռևս պահպանվում է, և նման պարագայում նույն արդյունքը կարելի է ակնկալել գալիք տարվա նախագահական ընտրությունների ժամանակ: Չնայած Վրաստանն անցել է նոր համակարգի, և նախագահի լիազորություններն արդեն սահմանափակ են և լինելու են ներկայացուցչական, բայց ի վերջո կայացավ կոնսենսուս, և գալիք տարի կանցկացվեն նախագահական ընտրություններ: Կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքները վկայում են, որ իշխող կուսակցությունը դժվարություններ չի ունենա իր թեկնածուի հաղթանակի համար պայմաններ ստեղծելու առումով:
- Ինչպե՞ս կգնահատեք այս ընտրությունների արդյունքները հայկական համայնքի համար:
- Ջավախքում կարելի է ասել, որ բավականին դրական էր, շատ ակտիվ էր նախընտրական պայքարը: Ախլքալաքում ևս շատ դրական եմ գնահատում թեկնածուների քանակը: Իմ կարծիքով, բացասական էին արդյունքներն Աջարիայում և Թբիլիսիում: Նշվում է, որ իշխող կուսակցությունը տեղի հայությանը չի ներգրավել, բայց մենք պետք է հասկանանք, որ պատճառը միայն իշխող կուսակցությունը չէ, այստեղ կա նաև մեր համայնքի ներկայացուցիչների ակտիվ լինելու խնդիրը: Եթե համայնքի կյանքում ինչ-որ հարցեր կան լուծելու, իրենք պետք է գնան քաղաքականություն և փորձեն իրենց հարցերը լուծել այդպես:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4,63 կմ/ժ