ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ-ի վճռի չկատարումը Բաքվի համար անհետևանք չի մնա

Իր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի խորհուրդը հնարավոր է կիրառի 2010 թվականից գործող Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ կետը, որը պարտավորեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին պահպանել կոնվենցիան: Նման գործընթաց սկսելու պատճառը Ադրբեջանի կողմից «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելն է:

Պարտավորությունները չկատարելու և դրանք անտեսելու Ադրբեջանի ձեռագիրը հազիվ թե նորություն է որևէ մեկի համար: Բազմիցս ենք ականատես եղել դեպքերի, երբ անգամ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ կարճ ժամանակում ի չիք են դառնում՝ ստեղծելով անկայունություն:

Ակնհայտ է, որ ՄԻԵԴ որոշումը, որում նշվում է, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի մի շարք դրույթներ և պարտավոր է ազատ արձակել վերջինիս, որևէ կերպ չէր բխում Ադրբեջանի շահերից: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով տարիներ շարունակ խավիարային դիվանագիտության արդյունավետությունը, Ադրբեջանի իշխանությունները հույս ունեին շրջանցել այս որոշումը, ինչը, սակայն, չստացվեց: Հիշենք, որ վերջերս Ադրբեջանի խավիարային դիվանագիտության և երկրում մարդու իրավունքների հետ կապված տեղի ունեցան մի շարք զարգացումներ (Ագրամունտի շուրջ ծավալված սկանդալը, «ադրբեջանական լվացքատան» բացահայտմանը, ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի վերաբերյալ 2 բանաձևերի ընդունումը), որի տրամաբանական շարունակությունը դարձավ ԵԽ-ի այս որոշումը:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին հրապարակված միջանկյալ բանաձևում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով, ինչպես նաև տեղեկացրել է այս գործով իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին: Կոմիտեն Ադրբեջանին նաև մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել գրավոր կերպով ներկայացնել իր կարծիքը, և եթե մինչ այդ Ադրբեջանը չկատարի ՄԻԵԴ-ի վճիռը՝ դեկտեմբերի 5-ին կքննարկվի ևս մեկ միջանկյալ բանաձև, համաձայն որի՝ գործը կվերադարձվի Եվրոպական դատարան՝ պարզելու, թե արդյոք Ադրբեջանը խախտում է կոնվենցիան:

Հատկանշական է, որ այս գործընթացը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման համար, որի հավանականությունը, սակայն, բարձր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կարևորությունը Եվրոպայի համար. այդ երկիրը Եվրոպայի համար դիտարկվում է էներգետիկ աղբյուրների այլընտրանքային աղբյուրների շարքում: Իսկ ինչ վերաբերում է Ալիևի այն ակնարկին, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, քանի որ դրանից իրենց կյանքում ոչինչ չի փոխվի, ապա սա պետք է դիտարկել Ադրբեջանի հերթական «շանտաժը» Եվրոպային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: