Կատալոնիա. տարածքային ամբողջականության սկզբունքը չպետք է կիրառվի ժողովուրդների ինքնորոշման շրջանում

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքնավարությունում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու: Նման որոշումը նա մեկնաբանել է այն հանգամանքով, որ Իսպանիայի կառավարությունից չի ստացել բավարար երաշխիքներ, որ այդ քայլը կկանխի Կատալոնիայում Մադրիդի ուղղակի կառավարման անցումը: BBC-ի հաղորդմամբ, Պուչդեմոնը մասնավորապես ասել է. «Ես պատրաստ էի ընտրություններ հայտարարել, եթե երաշխիքներ լինեին: Այսօր չկան երաշխիքներ, որոնք կարդարացնեին արտահերթ ընտրությունների անցկացումը»: Պուչդեմոնը հավելել է, որ այժմ Կատալոնիայի խորհրդարանն է որոշելու Իսպանիայից անկախանալու հարցը, համաձայն մանդատի, որն ստացել է անկախության մասին հանրաքվեի արդյունքում:
Պուչդեմոնի հայտարարությունը կապված էր նրա հետ, որ ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկախության մասին հանրաքվեից հետո «օրենքը վերականգնելու» նպատակով Մադրիդը գործողության մեջ է մտցնում 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ազգային կառավարությանը ճգնաժամի դեպքում ուղղակի կառավարում հաստատել Իսպանիայի ինքնավար շրջաններում: Նշենք, որ այդ հոդվածը մինչ օրս երբևէ չի կիրառվել:
Մադրիդի և կատալոնացիների միջև հակամարտությունը սրվեց, երբ ինքնավար շրջանը սեփական նախաձեռնությամբ կազմակերպեց անկախության մասին հանրաքվե: Պաշտոնական Մադրիդը հայտարարեց, որ հանրաքվեն չունի օրինական ուժ և խախտում է սահմանադրությունը: Հանրաքվեի ընթացքում իսպանական ոստիկանությունը և ազգային գվարդիան իրենց դրսևորեցին ոչ այնքան լավ կողմից՝ անզեն ակտիվիստների դեմ կիրառելով ռետինե մահակներ և արցունքաբեր գազ:
Հարկ է նշել, որ անկախության կողմնակիցները Կատալոնիայի ղեկավար Պուչդեմոնից բավական կտրուկ քայլեր էին սպասում Մադրիդի հետ հարաբերություններում և անկախություն հռչակելու հարցում: Ինքնավարության ղեկավարությունն սկզբնական շրջանում մարտական էր տրամադրված: Կատալոնիայի փոխվարչապետ Օրիոլ Ժունկերոսը հայտարարել էր, որ կատալոնացիները պաշտպանելու են իրենց քաղաքացիական իրավունքները, քանի որ Իսպանիայի կառավարությունն այլ տարբերակներ չի թողել: Հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի իշխանություններն ստորագրեցին անկախության մասին հռչակագիր, սակայն դրա կյանքի կոչվելը կասեցվեց կառավարության ղեկավար Պուչդեմոնի կողմից, ով որոշեց փոխզիջում գտնել կենտրոնական իշխանությունների հետ՝ խուսափելով բռնության սրումից:
Միևնույն ժամանակ, Մադրիդի սենատում հայտարարել են, որ վերջին ժամանակներս Կատալոնիայում տեղի ունեցողը անկիրթ կառավարման օրինակ է, գրում է РИА Новости-ն: «Կատալոնիայում իշխանությունները չեն ենթարկվում օրենքին և արգելում են խոսել նրանց, ովքեր իրենց պես չեն մտածում: Նրանք կորցրել են քաղաքացիների հարգանքը», - հայտարարել են սենատում:
Հիշեցնենք, որ նախքան իր ելույթը Պուչդեմոնը սուր քննադատության էր արժանացել իր ծայրահեղական կողմնակիցներից, ովքեր, փաստորեն իրավացիորեն, համարում էին, որ, չնայած բոլոր խոստումներին, Պուչդեմոնը չի համարձակվի անկախություն հռչակել: Բացի այդ, անկախությանը կողմ հանդես եկող հազարավոր ուսանողներ և ակտիվիստներ ցույցեր էին կազմակերպել Կատալոնիայի կառավարության շենքի մոտ՝ վանկարկելով «Անկախություն»: Ցուցարարներից մեկի ձեռքի կարգախոսը հետևյալն էր. «Պուչդեմոնը դավաճան է»: Պուչդեմոնի դավաճան լինել-չլինելու հարցը թերևս մենք չենք որոշողը, սակայն մի բան ակնհայտ է. Պուչդեմոնը չի կողմնորոշվում ինչպես գործել և փորձում է ժամանակ շահել: Սակայն դեռևս նրան չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ո՛չ Մադրիդի, ո՛չ կատալոնացիների հետ:
Նշենք, որ ՄԱԿ-ի անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը կոչ է արել Մադրիդին բանակցություններ սկսել Կատալոնիայի իշխանությունների հետ, քանի որ կատալոնական ինքնավարության սահմանափակումը խախտում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փորձագետն ընդգծել է, որ կատալոնացիների իրավունքների սահմանափակումն իրենից ներկայացնում է «հետընթաց մարդու իրավունքների ոլորտում»: Զայասը հիշեցրել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի մասին խոսում է Մադրիդը, կարևոր գործոն է, սակայն այն տարածվում է արտաքին սպառնալիքների վրա և չպետք է կիրառվի ժողովուրդների ինքնորոշման շրջանում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, օրինակ, աջակցում է իսպանիայի տարածքային ամբողջականությունը և տեղի ունեցողը համարում է այդ երկրի ներքին խնդիր: Եվրոպան ևս իրեն հեռու է պահում Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձություներից: Ինչևէ, Բրյուսելում նախազգուշացրել են, որ եթե Կատալոնիան այնուամենայնիվ դուրս գա Իսպանիայի կազմից, ԵՄ-ին նրա ինքնուրույն անդամակցումը շատ դժվար կլինի:
Չի բացառվում, որ տվյալ պահին հակամարտությունը ունի միայն մեկ լուծում: Այդ լուծումը կարող է լինել Սահմանադրության բարեփոխումը, որն ավելի մեծ իքնավարություն կտա Կատալոնիային՝ միևնույն ժամանակ թույլ տալով շրջանում անցկացնել ընտրություններ, որոնք կճանաչեին ինչպես կատալոնացիները, այնպես էլ Մադրիդը:
այլ նյութեր այս թեմայով
- Կատալոնիա՝ «Իսպանիայի տնտեսական ժառանգությունը» 2019թ. Կատալոնիան «Եվրոպայի ապագայի քաղաքաներ և տարածաշրջաններ» վարկանիշում զբաղեցրել է առաջի հորիզոնականը՝ կյանքի...
- Կատալոնացի անջատողականները համաձայնել են կոալիցիոն կառավարություն կազմել անկախության շուրջ բանակցությունների դիմաց Կուսակցության մամուլի խոսնակ Մարտա Վիլալտան հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ստիպված է ընտրություն...
- Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է գրեթե 90 մարդ Անկարգությունների շրջանակում ձերբակալվել է 31 մարդ:
- Կատալոնացի առաջնորդների դատավճիռը հրապարակվեց, սպասվում են նոր ցույցեր Ինքնորոշման իրավունքի շուրջ ծագող հակասությունների փորձը ցույց է տալիս, որ մայրաքաղաքների կոշտ արձագանքը նման...
- Կատալոնիայի անկախության հակառակորդների թիվը գերազանցել է կողմնակիցների թվին. հարցում Հարցմանը, որն անցկացվել է հունիսի 25-ից մինչև հուլիսի 17-ը, մասնակցել է շուրջ 1,5 հազար մարդ:
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
-
15:20
Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:13
Եվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին Սոչիում
-
14:20
Չավուշօղլու. Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել
-
14:10
Հայազգի երգչուհին կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» մրցույթում
-
13:36
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
-
13:36
Հայկական ավիաընկերությանն է միացել հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
15:40
Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0,51 կմ/ժ