ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը քննադատում է Կատալոնիայի անկախության հռչակումը

Sputnik Грузия

Վրաստանի կառավարությունը միանշանակ աջակցում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և քննադատում է  միակողմանի ձևով Կատալոնիայի անկախության հռչակումը, հայտնում է «Спутник Грузия»-ն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Կատալոնիայի կառավարությունը հստակ աջակցում է Իսպանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և Կատալոնիան համարում է նրա անբաժան մաս։ Վրաստանի կառավարությունը քննադատում է միակողմանի ձևով Կատալոնիայի կողմից անկախության հռչակումը և աջակցում է Իսպանիայի Սահմանադրության, օրենքի գերակայության և Իսպանիայի բոլոր քաղաքացիների իրավունքների շրջանակներում օրենքը վերականգնելու և իրավիճակը կարգավորելու Իսպանիայի կառավարության փորձերը»։

Ավելի վաղ Իսպանիայի տարածքային ամբողջականության պաշտպանության հայտարարություններով հանդես էին եկել Վրաստանի նախագահը և վարչապետը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: