ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Կատալոնաիան չկարողացավ դիմակայել պաշտոնական Մադրիդին

News Front

Չնայած ավելի վաղ տարածված տեղեկություններին, թե իշխանությունից հեռացված Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բրյուսելից վերադառնալու է Բարսելոնա՝ նա չի վերադարձել: Բարսելոնա վերադարձել են միայն իր հետ մեկնած 7 պաշտոնյաներից երկուսը, գրում է РИА Новости-ն: Նրանց դիմավորողների թվում եղել են նաև Իսպանիայի միասնական մնալու կողմնակիցներ, ովքեր բարձր բղավոցներով են դիմավորել վերջիններիս:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պուչդեմոնը և նրա 7 աշխատակիցներ մեկնել էին Բրյուսել: Վարկած կար, որ նրանք հեռացել են Բրյուսել քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով: Սակայն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պուչդեմոնը հայտարարեց, որ Բելգիա է ժամանել՝ խուսափելու իրեն հասցեագրված սպառնալիքներից, որոնց համաձայն, Կատալոնիայի նախկին ղեկավարին սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում: Նա հավելել է, որ ցանկանում է վերադառնալ Կատալոնիա, եթե Մադրիդն իրեն արդար դատավարության «երաշխիքներ» տա: Նա հստակեցրել է, որ Բելգիա է մեկնել՝ ելնելով «անվտանգության և ազատության նկատառումներից»: Կատալոնիայի նախկին ղեկավարի խոսքով, իսպանական դատարանը հիմքեր չունի իր և իր նախարարների դեմ հեղափոխության փորձի մեղադրանքով գործ հարուցելու համար, իսկ իրենց ուղղված սպառնալիքները խոսում են Մադրիդի ագրեսիայի մասին: Այնուամենայնիվ, նա կոչ է արել իր կողմնակիցներին հանգստանալ և փորձել խուսափել Մադրիդի հետ առճակատումից:

Եվ թեպետ Պուչդեմոնն առայժմ չի պատրաստվում օգնություն խնդրել Բրյուսելից, նա ժամանակ իզուր չի կորցնում: Կատալոնիայի նախկին ղեկավարն արդեն ընտրել է փաստաբան՝ ի դեմս բելգիացի Պոլ Բեկարտի, ով մեծ հեղինակություն է ձեռք բերել՝ պաշտպանելով բասկերի անջատողական խմբավորումներից մեկի անդամներ Լուիս Մորենոյին և Ռաքել Գարսիային: Վերջինս Պուչդեմոնի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը մարտական է տրամադրված և բնավ վախեցած չէ:

Միևնույն ժամանակ, միգրացիոն քաղաքականության և ապաստան տրամադրելու հարցերով Բելգիայի պետքարտուղար Թեո Ֆրանկենն իր հերթին չի բացառել Պուչդեմոնին քաղաքական ապաստան տրամադրելու հավանականությունը: Հատկանշական է, որ եթե Բրյուսելն իսկապես որոշի քաղաքական ապաստան տրամադրել Պուչդեմոնին, Իսպանիային դժվար թե հաջողվի հասնել նրա արտահանձնմանը: Մադրիդում արդեն հայտարարել են, որ նման դիրքորոշումը տարօրինակ են համարում: Թերևս պաշտոնական Մադրիդին այժմ կարող է հանգստացնել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հայտարարությունը, ով նշել է, որ Պուչդեմոնին քաղաքական ապաստան տրամադրելու հարցն այժմ իրենց օրակարգում չէ: Նա կոչ է արել Ֆրանկենին «կրակի վրա յուղ չլցնել»:

Նշենք, որ Պուչդեմոնի հեռանալու պատճառ հանդիսացավ այն, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 30-ին հայտարարեց ինքնավարության անկախանալու մասին: Ընդամենը մեկ ժամ անց Իսպանիայի սենատը հաստատեց սահմանադրության՝ նախկինում երբևէ չգործարկված 155-րդ հոդվածի կիրառումը, որը Մադրիդին թույլ է տալիս ուղղակի կառավարում հաստատել Կատալոնիայում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարեց ինքնավարության կառավարության անդամներին, այդ թվում ղեկավար Կառլես Պուչդեմոնին պաշտոնից հեռացնելու, Կատալոնիայի խորհրդարանը ցրելու և ինքնավար շրջանում դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մադրիդում հույս են հայտնել, որ այդ ընտրությունները հնարավորություն կտան «վերականգնել իրավական պետությունը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու Մադրիդի առաջարկից: Ինչևէ, նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքները:

Այս ամենի արդյունքում Կատալոնիայի ղեկավարի գործառույթները փոխանցվեցին Իսպանիայի փոխվարչապետ Սորայե Սաենս դե Սանտամարիային: Պուչդեմոնը հրաժարվեց ընդունել Մադրիդի որոշումը և հանդես եկավ «ժողովրդավարական դիմակայության» կոչով: Դրանից հետո Իսպանիայի գլխավոր դատախազությունը հայցեր ներկայացրեց Կատալոնիայի նախկին ղեկավարների դեմ՝ մեղադրելով նրանց ապստամբության, պետական համակարգը փոխելու կոչերի և պետական միջոցների յուրացման մեջ:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Կատալոնիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր ինչպես անկախության կողմնակիցների, այնպես էլ դրան դեմ հանդես եկողների մասնակցությամբ: Ինչ վերաբերվում է Կատալոնիայի խորհրդարանին, ապա վերջինս պարզապես ընդունեց իսպանական իշխանությունների որոշումը, և դա բնավ զարմանալի չէ, քանի որ չնայած անկախության ձգտելուն՝ կատալոնացիներն իրենք էլ շահագրգռված են հարցն իրավական դաշտում պահելու մեջ: Հարկ է նշել, որ կատալոնական իշխանություններին չհաջողվեց դիմակայել Մադրիդին երկու պարզ պատճառով: Նախ, նրանք չունեին դեպքերի նման զարգացման համար նախապես մշակված ծրագիր: Երկրորդ պատճառն այն է, որ կատալոնացիներն աջակցություն չստացան Եվրամիության կողմից:     

Եվ չնայած Կատալոնիայի անկախությունն այս անգամ տևեց ընդամենը 4 ժամ, քանի որ Իսպանիայի կառավարությունն այդ ժամերի ընթացքում հասցրեց քայլեր ձեռնարկել երկրից Կատալոնիայի առանձնանալը կանխելու համար, բացի այդ վարչապետ Մարիանո Ռախոյի կոշտ քաղաքականությունն առայժմ ծառայում է իր նպատակին, այնուամենայնիվ, պաշտոնական Մադրիդը պետք է շարունակի լարված պահել ուժերը: Պատճառն այն է, որ եթե այժմ կատալոնացիների կեսից ավելին դեմ է հադես գալիս անկախությանը, նրանք միևնույն է շարունակելու են պահանջել ավելի լայն ինքնավարություն և տնտեսական արտոնություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: