ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովերեն թե՞ ռումիներեն. Մոլդովայի նախագահը ցանկանում է հանրաքվե անցկացնել

EADaily

Մոլդովայի Հանրապետության  Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել երկրի Գերագույն օրենքի 13-րդ հոդվածի փոփոխության առաջարկի հետ կապված, որով նախատեսվում է ռումիներենը սահմանել Մոլդովայի Հանրապետության պետական պաշտոնական լեզու՝ մոլդովերենի փոխարեն: Եզրակացությունը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ կմտնի հաստատման օրը: Նախագիծը պետք է ներկայացվի խորհրդարան` հաստատման համար, հայտնում է ZN.ua-ը:

Հարցը լայն արձագանք է ստացել: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում այսպես է մեկնաբանել Սամնադրական դատարանի որոշումը. «Զարմանալու կարիք չկա, քանի որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի 6 անդամներից 5-ը անձնագրով ռումինացի են»:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն էլ իր հերթին անընդունելի և անօրինական է  համարում պետական լեզուն մոլդովերենից ռումիներեն փոխել: Նա առաջարկում է հանրաքվե անցկացնել: Դոդոնը նաև հիշեցնում է, որ մոլդովերենը մոլդովական ժողովրդի պատմական լեզուն է, և՛ հասարակական կարծիքի հարցումներում, և՛ միջնադարյան արխիվային փաստաթղթերում հիշատակվում է որպես երկրի պետական լեզու: Նրա խոսքով, «մոլդովերենը» դարեր շարունակ օգտագործվել է երկրի տարածքում, լինելով մոլդովացիների ինքնության և մշակույթի հիմնարար տարրը»:

«Մոլդովայի բնիկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կարծում է, որ խոսում է մոլդովերեն: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում այդ փաստը, մենք կարող ենք հանրաքվե անցկացել, որի ընթացքում քաղաքացիներին կհարցնենք թե ինչ լեզու են նախընտրում`ռումիներե՞ն թե՞ մոլդովերեն», - ասել է Դոդոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունն է առաջարկել փոփոխության ենթարկել Սահմանադրությունը, որը նախատեսում է պետական լեզվի անունը փոխել «մոլդովերենից» «ռումիներենի»: Որը կարելի է համարել տրամաբանական շարունակությունը 2016թ. մարտին Քիշնևում անցկացված «վերամիավորման երթի», որին մասնակցում էին հազարավոր մարդիկ: Ակցիայի մասնակիցները Մոլդովայի և Ռումինիայի միավորումը համարում էին Եվրամիության հետ մերձեցման ուղղված քայլ:

Նշենք, որ մոլդովերեն և ռումիներեն լեզուները նույնական են: Նրա անվանափոխության հարցը ավելի շատ քաղաքական երանգ ունի: Մոլդովայի նախագահը ցանկանում է պահպանել լեզվի նախկին անվանումը, որն ավելի մոտ է «ռուսական աշխարհին», այն դեպքում, երբ Խորհրդարանը ցանկանում է անցում կատարել ավելի շատ եվրոպական անվան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: