ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի 49 համայնքներում մենարկել են ՏԻՄ ընտրությունները

1in.am

Հայաստանի 49 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ժամը 08:00-ից բացվել են բոլոր 527 ընտրական տեղամասերը: Քվեարկությունը բոլոր համայնքներում կշարունակվի մինչև 20:00-ն:

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումը կավարտվի և արձանագրությունը կհրապարակվի քվեարկության ավարտից 12 ժամ հետո: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը:

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու ,Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրվել է 11 դիտորդական կազմակերպություն` շուրջ 1000 դիտորդներով: ՏԻՄ ընտրությունների արդյունքում կձևավորվի 34 խոշորացված համայնք: Կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու է առաջադրվել, կան համայնքներ, որտեղ թեկնածուների թիվը բավականին շատ է: Կան համայնքներ, որտեղ 3-ից ավելի թեկնածուներ են մասնակցում:

ՏԻՄ ընտրություններին տարբեր մարզերի քաղաքներում թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առաջադրված մյուս թեկնածուները հիմնականում անկուսակցական են կամ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող քաղաքապետի հետ պայքարելու համար առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածու Կարեն Համբարձումյանը, սակայն վերջին պահին նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Սիսիանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը:

Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն քաղաքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուներ չեն առաջադրել: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեկնածուներ են առաջադրել մի քանի գյուղական համայնքներում: «Ելք» դաշինքը ընդհանրապես որևէ համայնքի ղեկավարի պաշտոնում թեկնածուներ չի առաջադրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: