ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Լուսնի հետազոտության և տիեզերագնացների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր

president.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, մի շարք օրենքներ է ստորագրել, հայտնում է NEWS.am-ը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից փոխանցում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.

-«Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին,

-«Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին,

-«Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

-«Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին,

-«Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: