ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Փոխնախարար Հովակիմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որտեղ, մասնավորապես նշեց, որ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը»խորագիրը կրող այս գիտաժողովը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2016-2017թթ. երկամյա շրջափուլի համար ներկայացվել էր «Հայկական աստղագիտական ընկերության» կողմից և ընտրվել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից, հրաշալի առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու գիտության զարգացման հրամայականը, խրախուսելու երկրների միջև գիտական համագործակցությանը նպաստելու բոլոր ջանքերը:

Նա նաև ընդգծեց, որ Ազգային հանձնաժողովը, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գործընկերը Հայաստանում, իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ գործառույթներ, այդ թվում, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընձեռած հնարավորությունները, նպաստում է հայ գիտության ու մշակույթի ձեռքբերումների մասին միջազգային հանրության իրազեկմանը:

Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում Կազմակերպությունը երկամյա պարբերականությամբ ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետությունների կողմից ներկայացված, Կազմակերպության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխանող ծրագրային առաջարկներին:
 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: