ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ. Ռոհանի

algemeiner.com

Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահություն է հայտնել, որ հիմա առավել քան անցյալում Իրանի և մի շարք երկրների հարաբերությունները հիմա ավելի լավ են, հայտնում է  NEWS.am-ը: «Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ: Ռուսաստանի և մեր հարևանների մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»,- ասել է Ռոհանին:

«Այսօր մեր հարաբերությունները բարելավվել են Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Կատարի հետ»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Իրանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել տարածաշրջանի երկրների հետ:

Ռոհանիի խոսքով՝ Իրանի մոտ բարդություններ կարող են առաջանալ «մեկ-երկու երկրների հետ», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի: «Սաուդյան Արաբիան Իրանի հետ լարվածություն է փնտրում, որպեսզի թաքցնի տարածաշրջանում կրած պարտությունները, ինչպես նաև ներքին խնդիրները»,- կարծում է Ռոհանին:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 9 կմ/ժ
27 C°
 
19°  28° 
13.07.2020
18°  29° 
14.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: