ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Կորեան՝ նոր միջուկային գերտերությու՞ն

American Justice Notebook

Աշխարհի երկրները պետք է խզեն ամեն տեսակ հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ: Նման կոչով հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ նոյեմբերի 29-ին ելույթ ունենալով ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձարկմանը նվիված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: «Անհրաժետ է դադարեցնել ներկրումն ու արտահանումն ու արտաքսել բոլոր հյուսիսկորեացի աշխատողներին», - ասել է մշտական ներկայացուցիչը։ Բացի այդ, Հեյլին կոչ է արել զրկել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ում ձայնի իրավունքից։

Նոյեմբերի 29-ին ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս տևած լռությունը և իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը: Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 4.5 հազար կմ: «Խվասոն-15» անվանումը ստացած բալիստիկ հրթիռը թռել է 950 կմ և ընկել ճապոնական Աոմորի պերֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա: Փհենյանի պնդմամբ, այս հրթիռը կարող է կրել գերծանր միջուկային մարտագլխիկ, ինչպես նաև խոցել ցանկացած թիրախ ԱՄՆ տարածքում: Այս փորձարկումից հետո Փհենյանում հայտարարել են երկրի միջուկային ուժերի ստեղծման ավարտը:

Այն, որ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին, հաստատում են նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զինվորականները: Ռադարները գրանցել են Փհենյանի կողմից փորձարկված հրթիռի բաժանումը երեք մասի, ինչից փորձագետները եզրակացնում են, որ դրանք եղել են բուն հրթիռի երկու աստիճանները և մարտագլխիկի մոդելը: Հրթիռն արձակվել է այսպես կոչված կախովի հետագծով՝ ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ կերպով՝ մեծ անկյան տակ, որպեսզի կրճատվի թռիչքի հեռավորությունը: Եթե այն արձակվեր սովորական հետագծով, դրա հեռավությունը կարող էր կազմել 13 հազար կիլոմետր: Սա նշանակում է, որ գործողության շառավիղը կծածկեր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը: Միևնույն ժամանակ փորձագետները վստահ չեն, որ «Խվասոն-15» հրթիռը կարող է կրել գերծանր միջուկային մարտագլխիկ:

Նման պայմաններում, բնականաբար, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, մասնավորապես՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի արձագանքն բավականին կոշտ էր: Վերջիններս պահանջում են էլ ավելի կոշտացնել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը: Սակայն, Ռուսաստանն ու Չինաստանը, քննադատելով Փհենյանի փորձարկումները, միևնույն ժամանակ չեն ընդունում վերջինիս նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը՝ նշելով, որ դա ավելի է թեժացնում իրավիճակը Կորեական թերակղզում՚՝ Փհենյանին ստիպելով զարգացնել իր միջուկային ծրագիրը: Պեկինն ու Մոսկվան շարունակում են պնդել «երկակի սառեցման» սկզբունքի վրա, որի համաձայն՝ Փհենյանը սառեցնում է միջուկային փորձարկումները, իսկ Վաշինգտոնը՝ Հարավային Կորեայի հետ լայնամասշտաբ զորավարժությունները, սակայն կողմերը մերժել են այս առաջարկը:

Այսպիսով, միջազգային հանրությանը ԿԺԴՀ նկամամբ դեռևս չի կարողանում միասնական ռազմավարություն որդեգրել, իսկ մինչ այդ՝ Փհենյանը լուրջ հաջողություններ է գրանցում հրթիռաշինության ոլորտում:

Նշենք, որ Հյուսիսային Կորեայում հայտարարում են, որ իրենց միջուկային ծրագիրը կրում է զուտ պաշտպանական բնույթ, ինչը ևս մեկ անգամ ընդգծվեց վերջին փորձարկման հետ կապված Փհենյանի տարածած հայտարարությունում:

Հյուսիսային Կորեան սկսել է իր միջուկա-հրթիռային ծրագիրը (միջուկային մարտագլխիկներ և դրանց մատակարարման համար ստեղծելու գիտական հետազոտությունների պայմանական անվանումը) 1950-ականների վերջին՝ այն բանից հետո, երբ Հուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենն իմացավ, որ 1950-53 թվականների Կորեական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը մտադիր է եղել Փհենյանի և նրա արվարձանների վրա 7 միջուկային ռումբ գցել:

Հյուսիսայի Կորեան առաջին անգամ հայտարարել է միջուկային զենք ստեղծելու մասին 2005 թվականի փետրվարին, իսկ 2006 թվականի հոկտեմբերին իրականացրել է առաջին միջուկային պայթյունը: 2012 թվականի ապրիլին Հյուսիային Կորեայի սահմանադրությունում փոփոխություն է մտցվել երկրի՝ միջուկային լինելու կարգավիճակի վերաբերյալ: Այժմ Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ արդեն տիրապետում է միջուկային մարտագլխիկ կրող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: