ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Երևանում կհնչի Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան

nathaliemanfrino.com

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Մշակույթի նախարարությունը ներկայացնում են Ջուզեպե Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմ»-ը՝ նվիրված էցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այն տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղեկացնում է Panorama.am-ը:

Ստեղծագործության կատարման շուրջ են հավաքվել բացառապես փայլուն կատարողական վարպետություն ունեցող երաժիշտներ: Իտալական բելկանտոյի վարպետներ աշխարհահռչակ սոպրանո Էրիկա Գրիմալդին և լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ինչպես նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեձո սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր Գեորգի Վասիլևը:

Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և  գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և  գլխավոր դիրիժոր, Էդուարդ Թոփչյան, որն էլ կղեկավարի դեկտեմբերի 9-ի համենգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
16 C°
 
12°  25° 
24.09.2018
15°  27° 
25.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: