ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց արտակարգ իրավիճակներում համագործակցության պլան Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ

mes.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա, փոխանցում է ՀՀ ԱԻՆ լրատվական բաժինը:

Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ա.Միխեևի կողմից:

Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական և մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:

Անդրադառնալով Համագործակցության պլանի բովանդակությանը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը և համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են: 
Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: