ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

mil.am

Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:

Իր ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դրական գնահատելով 2017թ.-ին հանձնաժողովի անդամների և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից իրականացված գործունեությունը, մի շարք հանձնարարականներ է տվել 2018թ. նախանշված միջոցառումների վերաբերյալ` կարևորելով գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: