Կունենա՞նք արդյոք այլընտրանք Վերին Լարսին

Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թվականին ստորագրված «Մաքսային վարչարարության մեխանիզմի և առևտրի մոնիտորինգի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը, որը ենթադրում է Ռուսաստանի և Վրաստանի միջև 3 առևտրային միջանցքի ստեղծում, կյանքի կոչվելու մեծ հնարավորություններ ունի: Ինչպես հայտնի է, դրա համար անհրաժեշտ էր, որ ռուսական և վրացական կողմերն առանձին պայմանագրեր ունենան SGS շվեյցարական ընկերության հետ: Նոյեմբերի կեսերին այդ գործընթացը որոշակիորեն արագացավ Վրաստանի վարչապետի ՌԴ հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման շնորհիվ: Արդեն դեկտեմբերի 19-ին Բեռնում վրացական կողմի և շվեյցարական ընկերության միջև պայմանագիրը ստորագրվեց: Այժմ անհրաժեշտ է, որ ռուսական կողմը ևս ստորագրի համանման պայմանագիր, ինչը հնարավորություն կտա զբաղվել միջանցքների ստեղծման աշխատանքներով:
Ժամանակին Ռուսաստանի ԱՀԿ անդամակցությունը չարգելափակելու դիմաց կնքված այս համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ստեղծել 3 երկկողմ տրանսպորտային միջանցք, որոնց երկու կողմերում կլինեն շվեյցարական SGS ընկերության դիտորդական կետերը, որոնք էլ կվերահսկեն տարանցումը: Ըստ համաձայնագրի՝ առաջինը միջանցքը սկսվում է Սոչիի մոտ և, անցնելով Աբխազիայի տարածքով, ավարտվում է Զուգդիդի քաղաքում, երկրորդ միջանցքը սկսվում է Հյուսիսային Օսիայի Նառ գյուղի մոտ և, անցնելով Հարավայաին Օսիայի տարածքով, ավարտվում է Գորի քաղաքում, երրորդ միջանցքը տեղակայված է Կազբեգի-Վերին Լարս հակիչ-անցագրային կետերի միջև:
Վրացական իշխանությունները մեկնաբանելով շվեյցարական ընկերության հետ ստորագրված պայմանագիրը՝ ընգծում են, որ այն որևէ կերպ չի շոշափում Վրաստանի սահմանների խնդիրը, քանզի նույն միջանցքները համաձայնագրում սահմանված են աշխարհագրական կոորդինատներով և ոչ թե տեղանուններով:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ թեմայի հետ կապված հնչող հայտարարություններում առկա է հստակության պակաս: Մասնավորապես, Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն հաստատել է, որ SGS-ի պայմանագրի շրջանակներում կիրականացվի երեք միջանցքի կահավորում (անցակետեր, տեխնիկական միջոցներ և այլն): Սակայն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, պատասխանելով պայմանագրի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, նշել է, որ «խոսքը գնում է միայն ֆորս-մաժորային իրավիճակների մասին, երբ Վերին Լարս մաքսային-անցագրային կետի ուղղությամբ լինի ձյուն կամ սողանք: Միայն այդ դեպքում այս մեխանիզմը կկիրառվի Ցխինվալիի ուղղությամբ՝ փաստաթղթի տեքստի ճշգրիտ համապատասխանությամբ»: Վրացական իշխանությունների հայտարարություններում առկա հստակության որոշակի պակասը միտումնավոր քա՞յլ է՝ ընդդիմությանը չբորբոքելու համար, թե՞ պարզապես համաձայնագրի իրականացումը լինելու է մասնակի, դեռևս պարզ չէ: Սակայն հստակ է, որ Լարսին այլընտրանք հանդիսացող որևէ միջանցքի շահագործման դեպքում դրանցից օգտվելու են նաև երրորդ երկրները, այդ թվում՝ Հայաստանը:
Հատկանշական է, որ վրացական ընդդիմությունը, մասնավորապես՝ Միացյալ Ազգային շարժումը, հանդես է եկել համաձայնագրի քննադատությամբ, ինչն առավել քան տարօրինակ է, քանզի հենց այդ կուսակցության և մասնավորապես նրա առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք է համաձայնագիրը ստորագրվել: Բացի այդ, Ադրբեջանի «բարեկամ» որոշ վրաց ընդդիմադիրներ անգամ բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնում, որ Ռուսաստանին կապող նոր միջանցքներից կարող է օգտվել նաև Հայաստանը:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի և շվեյցարական ընկերության միջև պայմանագրի ստորագրմանը, ապա, էական խոչընդոտներ դրա համար թերևս չկան, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում այդ պայմանագիրը ևս կդառնա իրականություն:
Հաշվի առնելով բնակլիմայական պայմանների պատճառով Վերին Լարս-Կազբեգի անցակետի գործարկման սահմանափակ հնարավորությունները (հատկապես ձմռանը)՝ 2011 թվականի համաձայնագրի իրականացումը և այլընտրանքային ևս երկու միջանցքների ստեղծումը բավական կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի համար: Ուստի անհրաժեշտ է, որ հայկական կողմը ևս փորձի հնարավորության սահմաններում իր ներդրումն ունենալ այդ համաձայնագրերի արագ կյանքի կոչման գործում:
-
16:52
Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը. Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
-
16:00
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
-
15:48
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
-
15:46
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
-
15:45
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
-
15:34
Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:00
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
-
14:31
Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել
-
14:13
Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին
-
13:23
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
-
13:22
Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել
-
13:14
Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին
-
11:55
Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
10:40
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
-
09:45
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
-
09:22
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
-
21:25
5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը․ ԱԻՆ խոսնակը՝ անձը չպարզված զոհված քաղաքացու մասին
-
19:25
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
Խոնավություն՝ 11%
Քամի՝ 2,57 կմ/ժ