ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտգործնախարար Նալբանդյանը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցը

MFA

Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հետ, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամին, ով մեծ ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում՝ այդ թվում միջխորհրդարանական և ապակենտրոնացված բնագավառներում։ 

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին։ Այս համատեքստում արծարծվեց ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։ Նախարար Նալբանադյանը նշեց, որ վերոհիշյալ հարցում հայկական կողմը ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի արժեքավոր աջակցությունը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հավելեց, որ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանը դեռ 2008թ.-ին սկսեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը։ 


Հանդիպմանը գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության շուրջ։ 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: