Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից
Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն տարբեր երկրներում, ընդ որում դրանցից մի քանիսը կարող են փոքր-ինչ տարօրինակ թվալ: Ոմանք հաց են նետում, մյուսները խրտվիլակ են այրում, իսկ որոշ մարդիկ գրազ են գալիս` հաջողության հասնելու վրա:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր ազգերի ամենատարօրինակ ու արտասովոր ամանորյա ավանդույթներից մի քանիսը:
Դանիա

Դանիայում մարդիկ տարվա ընթացքում դեն չեն նետում իրենց չօգտագործվող ամանեղենը։ Նրանք ամբողջը պահում են մինչև դեկտեմբերի 31-ի գիշերը, ապա դրանք կոտրում են ընկերների և ընտանիքի անդամների դռների առջև։
Էկվադոր

Էկվադորի բնակիչները Նոր Տարվան խրտվիլակ են այրում, որպեսզի անցնող տարվա բոլոր բացասական երևույթները գնան անցնող տարվա հետ միասին: Նրանք նաև անցյալ տարվա լուսանկարներն են այրում: Եվ այդ ամենը` հաջորդ տարում մեծ հաջողություն ունենալու նպատակով:
Իսպանիա

Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի հետ մեկական: Նա ով կհասցնի այդպես անել, մեծ հաջողությունների կհասնի:
Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում Ամանորին ամեն ինչ կլոր է դառնում: Եվ դա այն պատճառով, որ կլորությունը Ֆիլիպիններում բարգավաճման նշան է: Այս օրը ֆիլիպինցիներն իրենց սեղանին դնում են կլոր մրգեր և հագնում են պուտավոր հագուստ:
Ճապոնիա

Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատալիքների՝ մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկը։ Այստեղ կարևոր է նաև հին տարին ժպիտով ճանապարհելը, քանի որ հավատում են, որ դա հաջողություն է բերում:
Պերու

Ամեն տարի դեկտեմբերի վերջին, Պերուի մի քանի գյուղերում մարդիկ իրենց լարված հարաբերությունները շտկելու համար ձեռնամարտում են, որպեսզի մոռանան վիրավորանքը և նոր տարին սկսեն նոր, մաքուր էջից:
Կոլումբիա

Կոլումբիայում Ամանորին դուրս են նետում դատարկ ճամպրուկները` այդպիսով հուսալով, որ հաջորդ տարին ճանապարհորդություններով լի տարի կլինի:
Շվեյցարիա

Շվեյցարիայում նոր տարին տոնում են գետնին պաղպաղակ գցելով:
Շոտլանդիա

Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի Ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։
Իտալիա

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։
Հունգարիա

Հունգարիայում ամանորյա սովորույթ է գիշերը սուլել մանկական սուլիչներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և հաջողություն ու երջանկություն բերում։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
