ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017թ-ին Էրդողանին հաջողվեց առավել ամրապնդել իր իշխանությունը (ամփոփում)

The Right Scoop

2017թ-ը Թուրքիայում բուռն զարգացումներով լի տարի էր. խոսքի ազատության սահմանափակումներից, ձերբակալություններից մինչև սահմանադական փոփոխություններ և Էրդողանի լիազորությունների ընդլայնում:

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն, որի արդյունքում Թուրքիայի քաղաքացիների  51,42%-ը կողմ քվեարկեց փոփոխություններին: Նախաձեռնված բարեփոխումները հանրային մեծ աջակցություն չէին վայելում, ինչը պայմանավորված էր իշխանության կողմից տարաբնույթ միջոցների ու լծակների կիրառմամբ՝ ազատությունների սահմանափակումներից մինչև բռնաճնշումներ և ձերբակալություններ: Չնայած այդ հանգամանքին, Էրդողանին հաջողվեց ընդլայնել սեփական լիազորությունները և երկրի իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նշենք, որ քարոզչություն իրականացնելու համար անազատ մթնոլորտի, անհավասար պայմանների, լրագրողների ձերբակալությունների վերաբերյալ քննադատությունները տեղ գտան նաև միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցում:

Սահմանադրական փոփոխությունները հաջող անցկացնելուց հետո Էրդողանը երկրում հայտարարված արտակարգ դրության «շնորհիվ», ինչպես նաև գյուլենականների դեմ պայքարի պատրվակով սկսեց երկրում իրականացնել «մաքրման» գործողություններ՝ ազատվելու այն անձանցից, ովքեր խոչընդոտում էին կամ կարող էին խոչընդոտել իր «սուլթանության» ձևավորմանը:

Հատկապես սրվեց քրդերի դեմ Թուրքիայի վարած քաղաքականությունը, իսկ որպես պատրվակ օգտագործվեց և շարունակում է օգտագործվել գյուլենականների և նրա կողմնակիցների կամ քրդական աշխատավորական կուսակցության (PKK-ն Թուրքիայում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն) դեմ պայքարը: 2016թ-ի նոյեմբերին կալանավորված քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Դեմիթաշը 2017թ-ի փետրվարին դատապարտվեց 5 ամիս ազատազրկման թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը վիրավորելու համար: Ավելի ուշ, սակայն, նրա դեմ առաջադրվեցին այլ մեղադրանքներ ևս: Քաղաքական գործիչը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում հիմնելու, ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն անելու, հանցանքն ու հանցագործին գովաբանելու» մեջ: Պահանջվում է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման: Դատական լսումները սկսվել են դեկտեմբերի 7-ին:

Հունիսի 1-14 ժամանակահատվածում Թուրքիայի իշխանություններն իրականացրեցին մասսայական ձերբակալություններ: Գյուլենականներին աջակցելու մեղադրանքով ձերբականվեց ավելի քան 1600 մարդ:

2017թ-ին Թուրքիայում շարունակվեցին նաև լրագրողների ու ընդդիմադիր լրատվական գործակալությունների դեմ իրականացվող գործողությունները: Ըստ մամուլի ազատությունը պաշտպանող խմբերի տվյալների՝ Թուրքիայի հեղաշրջման փորձից հետո առ այսօր Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 200 խմբագիր, լրագրող և սյունակագիր:

Այն, որ Թուրքիայում մարդու իրավունքի խախտումներն և խոսքի ազատության սահմանափակումները գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա, ևս մեկ անգամ ապացուցվեց Մեջլիսի կողմից ընդունված բավականին աղմկահարույց մի օրենքով: Հուլիսին Մեջլիսն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի ներքին ընթացակարգային նոր կանոններ՝ լռեցնելու ընդդիմադիր պատգամավորներին: Նոր ընթացակարգային կանոններից է պատգամավորների ելույթների և նոր նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումների ժամանակի նվազեցումը, ինչպես նաև խորհրդարանում Հայոց ցեղասպանություն, Քուրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունների օգտագործումը: Իսկ որ ամենակարևորն է, ընդունված կանոնները խախտողների համար սահմանվել են «պատիժներ». Մեջլիսի աշխատանքներից ժամանակավոր հեռացում, աշխատավարձի 1/3-ի պահում (մոտ 3000 դոլարին համարժեք գումար):

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ներկայիս Թուրքիան շարունակում է հետողականորեն ընթանալ դեպի բռնապետական համակարգ, իսկ Էրդողանին գրեթե հաջողվել է հասնել իր իշխանության բոլոր սահմանափակումների վերացմանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: