ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2017թ-ին

Ανιχνεύσεις

2017թ-ին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը լի էր բազմաթիվ կարևոր և հետաքրքիր իրադարձություններով: Տարածաշրջանում սեփական դիրքերն ու կշիռն ամրապնդելուն զուգահեռ, Էրդողանը նաև սրեց հարաբերությունները մի շարք երկրների, այդ թվում՝ գործընկերների հետ: Ներկայացնում ենք 2017թ-ի Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Թուրքիա- Եվրոպա

Թուրքիայի և Եվրոպայի հարաբերությունները 2017թ-ին ընթացան վայրիվերումներով: Հենց տարվա սկզբին, Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունները բավականին սրվեցին: Պատճառը որոշ երկրներում, այդ թվում՝ Գերմանիա, Նիդեռլանդներ, թուրքական իշխանությունների կողմից քարոզչական միջոցառումների անցկացման արգելքն էր՝ կապված  Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումների, բռնաճնշումների, քրդերի դեմ իրականացվող գործողությունների, ԵՄ երկրների քաղաքացիների ձերբակալության հետ:

Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում նոր լարվածության պատճառ դարձավ Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգի վերականգնելու վերաբերյալ ԵԽԽՎ պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ ընդունված որոշումը: Նման զարգացման պատճառ դարձան ռազմական հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրության պայմաններում կայացված և կայացվող որոշումները, որոնք հանգեցնում են խոսքի ազատության սահմանափակումների, մարդու իրավունքների խախտումների, հետապնդումների և ձերբակալությունների՝ այսպիսով բախվելով ժողովրդավարական ու եվրոպական արժեքներին: 

Տարվա ընթացքում հնչեցին բազմաթին փոխադարձ մեղադրանքներ: ԵՄ մի շարք երկրներ հայտարաեցին, որ Թուքրիայի ԵՄ անդամակցության գործընթացը պետք է դադարեցնել, իսկ Անկարան իր հերթին հայտարարեց, որ ԵՄ անդամակցությունն իր համար գերակայություն չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով փոխադարձ շահերը՝ գործընթացը գնաց հարաբերությունների կարգավորման ուղիով:

Մայիսին Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների վերականգնման համար մեկ տարվա գործողությունների ծրագիր համաձայնեցրին: Ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես, վերաբերում են վիզային ռեժիմի ազատականացմանն ու փախստականների ընդունման հարցում ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնությանը. հարցեր, որոնք Թուրքիան բազմիցս օգտագործել է ԵՄ դեմ որպես սպառնալիք:

Թուրքիա-ԱՄՆ

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները 2017թ-ին բավականին լարված էին: Թրամփի ընտրվելուց հետո Թուրքիան լիահույս էր, որ հնարավոր կլինի ի վերջո լուծել Գյուլենի արտահանձման հարցը, ինչը, սակայն, չհաջողվեց և Անկարայի կողմից հերթական քննադատական հայտարարությունների առիթ հանդիսացավ: Եվ ոչ միայն: Թուրքիայում ձերբակալեց ամերիկյան հյուպատոսարանի աշխատակից, որից հետո կողմերը ժամանակավորապես դադարեցրեցին վիզաների տրամադրումը:

Սիրիայի քրդերին ԱՄՆ կողմից զենքի տրամադրումը, ինչպես և նախկինում, այս տարի ևս Անկարայի կողմից սուր արձագանքի արժանացավ: Սիրիայում գործող քրդական զինված խմբերին Թուրքիան համարում է ահաբեկչական ուժեր և ԱՄՆ-ին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Ոչ պակաս մեծ արձագանք առաջացրեց Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից Թուրքիայի դեսպանի տան դեմ բողոքի ակցիա իրականացնող քրդերի և հայերի նկատմամբ բռնություն իրականացնելը: Թիկնապահների նկատմամբ այժմ գործ է հարուցված և նրանց սպառնում է 1 տարվա ազատազրկում:

ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումն էլ որպես Իսրայելի մայրաքաղաք իր հերթական հարված հասցրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: Երուսաղեմի ճանաչումից հետո Անկարան ոչ միայն սկսեց բավականին ակտիվ քննադատել Թրամփին, այլ նաև քայլեր ձեռնարկել ի հակակշիռ այդ որշման: Օրինակ, Թուրքիան կազմել է ճանապարհային քարտեզ, որն, ըստ Անկարայի, կօգնի հասնել Պաղեստինի ճանաչմանը:

Թուրքիա-Սիրիա

Թուրքիան Սիրիայում չսահմանափակվեց 2016թ-ին իրականացրած «Եփրատի վահան» գործողությամբ: 2017թ-ի ապրիլին Թուրքիան հայտարարեց «Տիգրիսի վահան» օպերացիան սկսելու մասին՝ Իրաքի Սինջար շրջանի ուղղությամբ, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 9 ռազմական ճամբար, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:

Բավականին մեծ աղմուկ բարձրացրեց նաև Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական Իդլիբ նահանգի տարածք մտնելը: Չնայած նրան, որ Դամասկոսն այս գործողություններն անվանեց անօրինական, Թուրքիան պնդեց, որ այն համապատասխանում է Աստանայում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարեց, որ թուրք զինվորականներն այդպիսով սկսում են Իդլիբում հրադադարի ռեժիմին պահպանման դիտորդական կետերի ստեղծումը:

Նշենք, որ Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ միասին հանդիսանում է Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկիր:

Կարևոր է նաև նշել, որ Սիրիայի հետ 911 երկարությամբ սահմանին կառուցվող պատն ամբողջությամբ պատրաստ կլինի 2018 թ. գարնանը:

Թուրքիա-Ռուսաստան

2017թ-ին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում բավականին մեծ դրական միտումներ են արձանագրվել: Այժմ այդ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ նաև զարգանում են: Հենց տարվա սկզբին Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկումներ սկսեց С-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցով: Տարվա վերջում արդեն, հայտարարվեց Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» 4 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու մասին:

Հատկանշական է, որ Էրդողանն ու Պուտինը 2017թ-ին հանդիպել են ավելի քան 6 անգամ: Հանդիպումների ժամանակ կողմերը բազմիցս նշել են, որ աշխատանքներ են իրականացնում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ՝ նշելով նաև վիզային ռեժիմի ազատականացման կարևորության մասին:

 

Այսպիսով, Էրդողանը 2017թ-ին ոչ միայն ամապնդեց սեփական իշխանությունը երկրի ներսում, այլ նաև կարողացավ վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը մեծացրեց երկրի տարածաշրջանային դերակատարումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: