ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան Արցախի դպրոցականների համար ալպինիզմի հատուկ դասընթացներ կանցկացնի

oddizzi.com

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հունվարին գործնական դասընթացներ կանցկացնի արցախյան դպրոցականների համար։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

«Մեր մասնագետներն Արցախ կայցելեն հունվարի 19-ից 20-ը, որպեսզի այնտեղ դպրոցականների հետ հատուկ դասընթացներ անցկացնեն։ Դասընթացների շրջանակում սովորողներին կպատմեն, թե ինչ են զբոսաշրջությունն ու ալպինիզմը։ Մեզ հետ կապ են հաստատել Արցախի աշակերտների հետ պարապող ուսուցիչներն ու ալպինիստները», - ավելացրել է Դանիելյանը։

Ղարաբաղում, ըստ նրա, հետաքրքրված են արշավներով, ժայռամագլցմամբ, այդ պատճառով ուսուցիչները դիմել են Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային, որպեսզի հատուկ դասընթացներ անցկացնեն։

«Մենք նաև հանդերձանք կնվիրենք նրանց։ Այս պահին միայն Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մասնագետներն են գնում, իսկ հետագայում Արցախի դպրոցականներին կայցելի նաև պրոֆեսիոնալ դահուկորդների, հեծանվորդների, պարապլաներիստների ու ժայռամագլցողների խումբը», - նշել է Դանիելյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 8.05 կմ/ժ
17 C°
 
11°  19° 
22.10.2018
10°  20° 
23.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։