ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ինչպե՞ս է իմ հայը». Հայաստանի բարեկամ նախկին սենատոր Դոլին շնորհվեց Կոնգրեսի ոսկե մեդալ

amerikayidzayn.com

Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով: Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է, պարգևատրման արարողությանը հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

1996-ին երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան նա որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ իմ հայրենի նահանգ կվերադառնամ», - հայտարարել էր Բոբ Դոլը:

«Այդ պահին ամերիկացիները տեսան ձեր իրական էությունը, ձեր անձնազոհությունը, քանի որ այդ պահին ձեր քայլով դուք դրեցիք հայրենիքի շահերը սեփական շահերից առաջ», - նշեց Մայք Փենսը:

Բոբ Դոլն իրական ամերիկյան հերոսի մարմնավորում է, հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով ներկայացրեց Դոլի կյանքի պատմությունը՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերից մինչև Սենատի մարմարե դահլիճներ.

«Բոլոր նրանք, ովքեր լսեն Բոբ Դոլի կյանքի պատմությունը կհասկանան, թե իրականում ինչ է նշանակում լինել արժանի ամերիկացի»:

Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծանր վնասվածք ստացած Բոբ Դոլը կրկին լիարժեք կյանքի է վերադարձրել անվանի ամերիկահայ բժիշկ Համպար Կելիկյանը: Հենց օրթոպեդ Կիլիկյանի օգնությամբ հնարավոր եղավ փրկել Բոբ Դոլի աջ ձեռքը, որը բոլոր մյուս բժիշկները պատրաստվում էին հեռացնել:

Ապագայում սենատոր Դոլը երբեք չէր մոռանում իր «փրկչին» և իր աշխատակազմի բոլոր հայազգի անդամներին հատուկ ուշադրության արժանացնում. Իր ավանդական «ինչպե՞ս է իմ հայը» հարցով էր ողջունում ամերիկահայ աշխատակիցներին, հիշում է Վաշինգտոնի քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանը: Սենատորի պաշտոնին Բոբ Դոլը կարևորագույն դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնադրման մեջ, նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.

«Բոբ Դոլն իրոք առանցքային դեր է խաղացել 1980-90-ականներին՝ Հայաստանի պատմության համար կարևորագույն շրջանում, երբ սկսվեց արցախյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանն անկախություն ձեռք բերեց»:

Սենատոր Դոլը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն կողմնակիցներից էր, սակայն, նրա դերը Մեծ եղեռնի ճանաչմամբ չի սահմանափակվել. նա առանցքային դեր է խաղացել երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ուղարկելու գործում: Բոբ Դոլը ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին օգնության հատկացման նախաձեռնողներից էր՝ ծրագիր, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դոլն այն մարդն է, ով օգնեց հիմնել և ճիշտ ուղղու վրա դնել այժմ զարգացող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: