ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Արմենպրես-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն տեղի կունենա՝ հաստատելու նրա թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:

Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:

Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    31 C°
     
    32°  19° 
    23.06.2024
    34°  21° 
    24.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: