ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Նարե և Դավիթ

Pinterest

Հայաստանում 2017 թվականին նորածին աղջիկներին ամենից շատ ավանակոչել են Նարե, տղաներին` Դավիթ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին:

Նախորդ տարի ծնված 17 հազար 950 աղջիկներից 712-ին տվել են Նարե անունը, 677-ին` Մարիա, 586-ին` Մարի, 541-ին` Մանե, 456-ին` Անի: 19 հազար 749 տղաներից Դավիթ անունով են կնքել 1448-ին, Նարեկ` 1057-ին, Տիգրան` 617-ին, Հայկ` 570-ին, Ալեքս` 517-ին:

Աղջիկների անունների տասնյակում են Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն, տղաների` Մարկ, Գոռ, Արթուր, Արամ, Սամվել անունները: Տղաներից 145-ին կնքել են Մոնթե անունով:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում ծնվածների թիվը 37 հազար 699 է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: