ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ նախագահական ընտրություններ. 70 հավակնորդներից մնացել են 8-ը

Экономика сегодня

Արդեն գրեթե պատրաստ է Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցանկը, ում անունները լինելու են մարտին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկներում: Իսկզբանե ընտրություններին մասնակցել ցանկացող 70 թեկնածուներից մնացել է ընդամենը 8-ը: Չի բացառվում, որ այս ցանկը ևս կկրճատվի: Վերջնական ցանկը պատրաստ է լինելու ամենաուշը փետրվարի 10-ին, երբ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կավարտի ընտրողների ստորագրությունների ստուգումը: Դրանից հետո կմեկնարկի ԶԼՄ-ներում քարոզչության փուլը:

Ներկայումս ՌԴ նախագահի պաշտոնի հավակնորդների ցանկում ներառված են հետևյալ թեկնածուները՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Յաբլոկո» կուսակցությունից առաջադրված Գրիգորի Յավլինսկին, գործարար-օմբուդսմեն Բորիս Տիտովը («Առաջընթացի կուսակցություն»), «Ռուսական համաժողովրդական միության» կողմից առաջադրված Սերգեյ Բաբուրինը, Կսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն») և Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»): Խորհրդարանական կուսակցություններից ևս երկու թեկնածու՝ Վլադիմի Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) և Պավել Գրուդինինը («Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն») օրենքով ազատված էին ստորագրահավաքից: Նրանք արդեն իսկ ներառված են եղել ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկում:

Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտի 18-ին: Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հոգ է տանելու օրենքի շրջանակներում ընտրարշավ կազմակերպելու մասին:

Ըստ ՌԴ Սահմանադրության՝ նախագահի ընտրություններն անց են կացվում այն ամսվա երկրորդ կիրակի օրը, երբ ընտրվել է պետության նախկին ղեկավարը: Պուտինը հաղթել է նախագահական ընտրություններում 2012 թվականի մարտին: Ուստի այս ընտրությունները պետք է կայանային մարտի 11-ին: Սակայն, 2017 թվականի գարնանը ՌԴ Պետական դուման փոփոխություններ կատարեց օրենսդրությունում, որոնց համաձայն՝ ընտրությունները պետք է անց կացվեն մարտի երրորդ կիրակի օրը, որն էլ ամսի 18-ն է:

Համաձայն ՌԴ Սահմանադրության Հոդված 81-ի՝ ՌԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: Առաջին նախագահը, ով ընտրվել է 6 տարի ժամկետով, եղել է Վլադիմիր Պուտինը: Մինչ այդ Ռուսաստանի նախագահն ընտրվում էր 4 տարի ժամկետով: Սահմանադրական փոփոխությունները՝ կապված նախագահի պաշտոնավարման ժամկետի հետ, բացատրվում են նրանով, որ 4 տարին չափազանց կարճ ժամկետ է՝ բարեփոխումներ իրականացնելու և քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու համար:

Նշենք, որ քաղաքագետներն ու վերլուծաբաններն արդեն սկսել են կանխատեսումներ կատարել ընտրությունների ելքի հետ կապված: Նրանք պնդում են, որ, ամենայն հավանականությամբ,  Պուտինը կվերընտրվի: Պուտինի հնարավոր հաղթանակի մասին են վկայում նաև սոցհարցումների արդյունքները: Այսպես, ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալների՝ հարցմանը մասնակցածների 73,8%-ը պատրաստ է քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտին: Պավել Գրուդինինի օգտին արտահայտվել է հարցվածների 7,2%-ը, Վլադիմիր Ժիրինովսկիի օգտին՝ 4,7%-ը, Կսենիա Սոբչակի օգտին՝ 1,0%-ը, Գրիգորի Յավլինսկիի օգտին՝ 0,6%-ը, իսկ Բորիս Տիտովի օգտին՝ 0,3%-ը:

Google որոնման համակարգն իր հերթին «նախագահական ընտրություններ Ռուսաստանում 2018» և «ընտրություններ 2018» հարցումներին ի պատասխան` բերում է այնպիսի արդյունքներ, որոնցում հաղթող ներկայացված է Վլադիմիր Պուտինը:

Հավելենք, որ Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես ՀՀ տարածքում գտնվող, 18 տարին լրացած ՌԴ քաղաքացիները ևս կարող են մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Այդ օրը՝ մարտի 18-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00, բաց կլինեն երկու ընտրատեղամասեր Երևանում (№ 8026, ՀՀ-ում ՌԴ դեսպանություն) և Գյումիրիում (№ 8031, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն):  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: