ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Սերժ Թանկյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

Rock&Pop

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ներկայացրել է  7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրներից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորն սկսվում են միևնույն 7 նոտաներով, փոխանցում է Panorama.am-ը: 

Այս նոր հարթակը ներառում է Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի  մասնակից 500 ստեղծագործություն՝ այդ թվում լավագույն 100-ը։ Հաղթողի անունը պարզ կդառնա շուտով։

Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանկյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն են տեղ գտել 7NotesExperiment.com-ում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը։ Այս 100-ից միայն մեկն է հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ՝ այս ամիս։

Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը և հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 5 կմ/ժ
16 C°
 
10°  18° 
22.10.2019
  18° 
23.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: