Ալիևի հայատյաց հայտարարությունները հակասում են հասարակությանը խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին
Արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելուց հետո՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օրը, Ադրբեջանի նախագահ Ալիևը, ժամանակ չկորցնելով, սկսեց իր նախընտրական քարոզչությունը: «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ Ալիևը հայտարարեց, թե «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք մեր պատմական հողերը: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին է պետք է աստիճանաբար հասնենք»:
Ադրբեջանի նախագահի կողմից հակահայկական հայտարարությունները նորություն չեն: Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե «Երևանը պետք է հետ վերադարձվի Ադրբեջանին», ավելին՝ նա անգամ հայտարարել է, որ բոլոր հայերն Ադրբեջանի թշնամին են: Իսկ այս օրերին, երբ Ադրբեջանը պատրաստվում է նախագահական ընտրությունների, նման հայտարարություններ հնչեցնելն Ալիևի համար դառնում է բավական կարևոր և անհրաժեշտ: Նպատակը մեկն է՝ շահարկել տարիների ընթացքում ստեղծված թշնամու կերպարը՝ ի դեմս հայերի և սեփական հանրությանը համախմբել դրա շուրջ՝ այդ կերպ ստանալով հանրության աջակցությունը:
Հատկանշական է, որ Ալիևի նման հայտարարությունները հիմնականում թիրախավորում են հանրության՝ ոչ այդքան բարձր կրթական մակարդակ ունեցող շերտերին՝ շահարկելով նրանց «հայրենասիրական» զգացմունքները: Անգամ նույն Ադրբեջանում ցանկացած գիտակից քաղաքացու մոտ Ալիևի նման հայտարարությունները կարող են առաջացնել մի կողմից ծիծաղ, մյուս կողմից՝ կարեկցանք, որ այդ էժանագին հնարքներով Ադրբեջանում մինչ օրս հնարավոր է դիվիդենտներ հավաքել: Ներքին լսարանի համար արվող Ալիևի առավելապաշտական հայտարարություններն ընկալելի չեն նաև միջազգային հանրության համար և ստվեր են գցում այդ երկրի վերաբերյալ ընկալումների, ինչպես նաև միջազգային հեղինակության վրա:
Նման իրավիճակում բավական կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս ուշադրություն դարձնեն Բաքվից հնչող «սպառնալիքներին»: Առավել քան տրամաբանական կլինի, եթե նրանք Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում, Բաքու կատարած այցերի ժամանակ Իլհամ Ալիևին մատչելի ձևով բացատրեն, որ նման հայատյաց հայտարարությունները հակասում են նույն համանախագահների՝ հասարակությանը խաղաղության պատրաստելու բազմիցս արված կոչերին: Ավելին՝ նման պոպուլիզմը բավական վտանգավոր է նաև ադրբեջանական հանրության հոգեկան առողջության համար, քանի որ դրա արդյունքում ի հայտ են գալիս «սաֆարովներ»:
Անդրադառնալով բանակցային գործընթացի վրա այս հայտարարության ազդեցությանը՝ կարող ենք նշել, որ Ալիևը լավ գիտակցում է, որ մինչև ապրիլ (հաշվի առնելով որ թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում սպասվում են ընտրություններ) բանակցային գործընթացը որոշակիորեն դանդաղելու, երկրորդ պլան է մղվելու: Ուստի այս փուլում նման հայտարաություններն էականորեն չեն ազդի բանակցային գործընթացի վրա և կունենան միայն ֆոնային ազդեցություն:
Ամփոփելով պետք է նշել, որ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» և նման այլ առավելապաշտական հայտարարությունները ուղղված են միայն սեփական հանրությանը: Բավական մեծ է հավանականությունը, որ մինչև ապրիլյան արտահերթ ընտրություններ Բաքվից լսվեն այս բնույթի նոր հայտարարություններ: Ցանկալի է դրանց մեծ կարևորություն չտալ և ցուցաբերել ադեկվատ արձագանք: Այս առումով պատահական չէր ՀՀ ԱԳՆ պատասխանն Ալիևի հայտարարությանը. «Ադրբեջանի նախագահի «ադրբեջանցիների պատմական հողեր Երևանն ու Զանգեզուրը հետ բերելու» մասին հայտարարությունները ծաղրանքով են ընդունվում նույնիսկ Ադրբեջանում»:
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ