ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը Օլիմպիական խաղերին. Վարազդատ արքան՝ առաջին հայազգի օլիմպիական չեմպիոնը բռնցքամարտում

Anygreece.com

Հին Հունաստանում գոյություն ունեցող Օլիմպիական խաղերի ավանդույթը ծագել է որպես կրոնական պաշտամունքի մաս: Խաղերը տեղի են ունեցել մ.թ.ա. 776-ից մ.թ. 394: Օլիմպիայում ընդհանուր առմամբ անցկացվել են 293 Օլիմպիական խաղեր, որոնք  հույները համարում էին իսկական սրբություն: Հաղթողներին համարում էին պատերազմի հերոսներ:

Հայերը վաղուց մասնակցել են Օլիմպիական խաղերին: Ըստ հայ մատենագրության՝ առաջին հայը, ով մասնակցել է խաղերին, եղել է Տրդատ Առաջին թագավորը՝ Արշակունիների արքայատոհմից:

Հայ պատմաբան Մովսես Խորենացու շնորհիվ է հայտնի, որ օլիմպիական չեմպիոն դարձած առաջին հայը եղել է Տրդատ III Արշակունին, ով հաղթել է 281 թվականի Օլիմպիական խաղերում: Նշենք, որ նույն Տրդատ III-ի օրոք՝ 301 թվականին, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:

 Իսկ ահա 385 թվականին, Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ Օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը բռնցքամարտում, որն արագորեն դարձավ բոլորի կողմից սիրված սպորտաձև: Վնասվածքներ ստանալու և նույնիսկ մահանալու ռիսկն այստեղ չափազանց բարձր էր, իսկ զոհերին զոհաբերում էին Զևս աստծուն:

Հանդիպումներում չկային քաշային սահմանափակումներ, մրցակիցները կռվում էին առանց ընդմիջումների, երբեմն 4 ժամ կամ ավելի, մինչ մեկնումեկը չէր ընկնում: Հարձակումն ուժեղացնելու համար զինվորները կոպիտ կաշվից փաթաթում էին բռունցքները, իսկ մենամարտերը խստացնելու համար դրանք տեղի էին ունենում օգոստոսին՝ կեսօրից հետո, միջերկրական բարկ արևի ներքո:

Ինչպես հայտնում է «Քրոնիկոն»-ը, Օլիմպիական խաղերն արգելվել են 394-ին, երբ Թեոդոսիոս կայսրը դրանք անվանել է «հեթանոսական»: Ենթադրվում է, որ 293-րդ օլիմպիադան չի կայացել: Այսպիսով, հայ արքա Վարազդատը հնագույն խաղերի վերջին հաղթողներից մեկն է եղել:

Խորենացու «Հայոց պատմությունից» մենք գիտենք, որ «Վարազդատը երիտասարդ էր, համարձակ, վսեմ և ուժեղ: Շատ հմուտ էր աղեղնաձգությամբ զվաղվում: Կատարել է բազմաթիվ սխրանքներ»:

Իսկ ահա ժամանակակից Օլիմպիական խաղերը վերածնվեցին 19-րդ դարեվերջին՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտինի կողմից:

Եվ երբ դարերի ընդմիջումից հետո Օլիմպիական խաղերը նորից սկսվեցին, առաջին հայերը, ովքեր մասնակցել են դրանց, եղել են մարզիկներ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրեյանը 1912 թվականին:

Խորհրդային շրջանում ևս հայ մարզիկները մշտապես ընդգրկված են եղել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում և հաղթող են ճանաչվել Օլիմպիական խաղերում: Նրանց թվում, մասնավորապես, նշենք այնպիսի լեգենդար չեմպիոնների, ինչպիսին են մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը (ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ) և Յուրի Վարդանյանը (43-անգամ աշխարհի ռեկորդակիր):

Խորհրդային Միության իրենց հայրենակիցներից հետ չեն մնացել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնց թվում են կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Նորայր Նուրիկյանը (Բուլղարիա), թենիսիստ Անդրե Աղասին (ԱՄՆ):

Իսկ ահա անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն դարձավ ըմբիշ Արմեն Նազարյանը 1996 թ-ին Ատլանտայում: Երկրորդ ոսկե մեդալը հայրենիք բերեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 2016 թ.-ին Ռիո դե Ժանեյրոյից:

Վերջին օրերին Հարավային Կորեան հյուրընկալել էր XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այդ առիթով մեջ է բերել Պիեռ դե Կուբերտենի օլիմպիական կարգախոսը. «Ցավոք սրտի, ձմեռային Օլիմպիական խաղերում կարևորը մեր մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը»...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: