ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրզրումցիները կիսվում են Քարդաշյանի նկարներով`գրելով «իմ համերկրացին», ինչպես նաև փորձում որևէ ազգակցական կապ գտնել

TMZ.com

«Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանի նախնիներն էրզրումցիներ են»,-գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը:

Աղբյուրը, հղում կատարելով անգլիական «Daily Mail» թերթին, նշում է, որ Քարդաշյանի նախնիներն ապրել են Էրզրումի և Կարսի գյուղերում: Քիմի հայրական պապը` Թաթոսը, 1913 թվականին գաղթել է Միացյալ Նահանգներ, փոխանցում է Ermenihaber-ը:

Այժմ Կարսի Քարաքալե գյուղում ապրող Մուամեր Չոփուր անունով քաղաքացին պնդում է, որ ինքը Քիմի զարմիկն է, իր և Քիմի տատերը քույրեր են:

«29-ամյա Չոփուրը պատմում է, որ համագյուղացիները նախանձում են իրեն ու փորձում իմանալ, թե արդյոք իրենք էլ որևէ ազգակցական կապ ունեն հայտնի աստղի հետ»,-հայտնում է կայքը:

Այս տեղեկատվության՝ թուրքական մամուլում հայտնվելուց հետո սոցցանցերում կարսեցիներն ու էրզումցիները կիսվել են Քարդաշյանի նկարներով ու գրել «իմ համերկրացին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: