Սեփական երկրում անպատժելիությունը կուրացրել է դիկտատորին. Ալիևն այլևս չի ընկալում իր խոսքերի կշիռն ու հետադարձ ուժը. Նաիրա Կարապետյան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության և Ալիևի հռետորաբանության վերաբերյալ:
- Տիկի´ն Կարապետյան, տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեիք:
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ մի քանի հիմնական շեշտադրում պետք է առանձնացնեմ: Առաջինը՝ 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, հետագայում նաև` Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ կատարման անհրաժեշտությունն է: Սա մի գործիք է, որ կզսպի հարևան պետության ագրեսիան, քանի որ հստակ տեսանելի կդառնա հրադադարի խախտման ցանկացած փորձ, միջազգային հանրությունն էլ կստանա պատասխան, թե ով է այդ հրադադարը խախտողը:
Երկրորդը, որ կցանկանայի առանձնացնել, կապակցված է առաջինի հետ և վերաբերում է շփման գծում կորուստներին: Նույն հայտարարության մեջ երկու անգամ մեջբերել Ժնևյան պայմանավորվածությունն՝ Ադրբեջանին դնում է փակուղու մեջ` նա պետք է չխոչընդոտի Կասպրշիչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև հետաքննության մեխանիզմների ներդրմանը, այլապես անուղղակիորեն ընդունում է, որ հրադադարը խախտում են հենց իրենք: Մյուս կողմից, ներդնելով այս մեխանիզմները, նա կապում է իր իսկ ձեռքերը: Հայաստանը ներկայումս խիստ շահեկան դիրքում է. այն, ինչ մենք բազմիցս հայտարարել ենք, հիմա ուղղակիորեն հաստատվում է:
Եվ երրորդ կարևոր կետը՝ կոչն է զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Փաստորեն, համանախագահները, քաջ ծանոթ լինելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, նախընտրական այս շրջանում փորձում են զերծ պահել նրան նմանատիպ կոչերից:
Ինձ համար այս հայտարարության առանձնահատկությունն այն էր, որ այն ամբողջովին ուղղված էր Ադրբեջանին զսպելուն:
- Երևանը «հետ վերադարձնելու» վերաբերյալ Ալիևի հայտարարությունը որոշ մարդկանց կողմից մեկնաբանվում է որպես նախընտրական քարոզարշավի մի մաս, որին շատ ուշադրություն պետք չէ դարձնել: Արդյո՞ք նման մեկնաբանությունները չեն նպաստում Ադրբեջանի կողմից հակայակական հռետորաբանության սրմանը: Ի՞նչ վտանգներ է պարունակում նման քաղաքականությունը:
- Բնականաբար, նման հայտարարությունները չի կարելի թողնել առանց ուշադրության: Ես իսկապես կարծում եմ, որ այն արվում է ավելի շատ ներքին լսարանի համար, սակայն Իլհամ Ալիևը իր հորից չի կարողացել ժառանգել չափի զգացողությունը: Շատ ժամանակ նրա ծայրահեղական քայլերն ու հայտարարություններն, ինչպես, օրինակ, իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելը կամ հրապարակային ճառում ողջ հայությանը դիտարկելն իբրև թշնամի, խիստ բացասական են ազդում նրա միջազգային քաղաքական կերպարի վրա:
Հայտարարությունը, որում Երևանը դիտարկվում է իբրև «պատմական ադրբեջանական տարածք» և համոզմունք է հայտնվում, որ մի օր ադրբեջանցիները այն «վերադարձնելու են», կարծում եմ՝ շատ ուժեղ խաղաքարտ է մեզ համար, որ չգիտակված կերպով մատուցվել է Ալիևի կողմից: Արձագանքը, հավատացե՛ք, պատշաճ է` թե’ դիվանագիտական, թե’ խորհրդարանական և թե’ հասարակական օղակներում այն հավուր պատշաճի մատուցվում է և դեռ մատուցվելու է:
Վտանգը մեկն է` հարևանին պետք է սաստել, քանի դեռ վերջնականապես չի թունավորել իր իսկ ժողովրդին. Ալիևների կլանը մի օր կգնա, լինի դա 10, 20, 30, թե 50 տարուց, բայց ադրբեջանական հասարակության գիտակցությունը մաքրելու և սթափեցնելու համար դեռ շատ ու շատ ջանքեր կպահանջվեն:
Սեփական երկրում անպատժելիությունը կուրացրել է դիկտատորին. Ալիևն այլևս չի ընկալում իր խոսքերի կշիռն ու հետադարձ ուժը:
- Նման պարագայում որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը, այդ թվում՝ ուղղված միջազգային հանրութանը՝ Բաքվի առավելապաշտական ձգտումները դատապարտելու և զսպելու համար:
- Պատասխանը, կարծում եմ, շատ կարճ է` հետևողականորեն օգտագործել բոլոր միջազգային հարթակները և շարունակել ի ցույց աշխարհի ներկայացնել ագրեսոր Ադրբեջանի և նրա դիկտատոր ղեկավարի իրական կերպարը: Միասնական և հետևողական աշխատանքը միշտ էլ տալիս է իր պտուղները:
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
00:15
ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը․ Միլլեր
-
00:08
ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը
-
22:48
Միջազգային հանրության կողմից 3 տարի առաջ քննադատության և կոշտ արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողությունները ոչ միայն չդադարեցին, այլև հասան նոր դրսևորման․ ՀՀ ԱԳՆ
-
22:45
ԵԽ-ում քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծված ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ
-
22:35
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը
-
22:19
ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին
-
22:07
Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը ԼՂ-ում իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն, որը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի
-
22:06
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զօրակցության օր
-
21:50
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը
-
21:05
Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ. Լավրով
-
19:44
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ
-
19:36
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
-
19:33
Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին
-
19:30
Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան
-
19:02
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ. Փիթեր Ստանո
-
18:53
Հորդորում ենք չհրդեհել տներն ու այլ նշանակության օբյեկտներ, քանի դեռ բոլորը չեն տեղափոխվել ՀՀ․ ԱՀ ՆԳՆ
-
18:48
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
-
18:00
Արցախի պատմությանն առնչվող հնատիպ գրքերն ու հազվագյուտ վավերագրերը Մատենադարանում են
-
17:36
Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը
-
17:19
Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
16:13
ԱԽ քարտուղարը Աջիթ Դովալի հետ քննարկել է տիեզերական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:03
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 2,57 կմ/ժ