Վախճանվել է Թուրքիայի ամենահայտնի բժիշկներից մեկը՝ պոլսահայ Հակոբ Կոթողյանը
Թուրքիայում 79 տարեկան հասակում վախճանվել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ պոլսահայ Հակոբ Կոթողյանը։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին իր թվիթերյան միկրոբոլգում գրել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Հակոբ Կոթողյանը ծնվել է 1939թ․՝ Ստամբուլում։ Դեռ վաղ դպրոցական տարիքից սկսել է աշխատել տարբեր արհեստանոցներում։ 1952թ․ մի արծաթագործական արհեստանոցում աշխատելիս նրա աջ թևը մնացել է հաստոցի տակ։ Թևը կորցնելու հետևանքով առաջացած շոկի պատճառով Կոթողյանը թողել է դպրոցը, բայց մեկ տարի անց վերսկսել է դասերը Գումգափուի Բեզջիյան հայկական միջնակարգ դպրոցում։
Ողջ դպրոցական կյանքի ընթացքում շարունակել է աշխատել՝ արձակուրդներին և հանգստյան օրերին։ Ավելի ուշ ուսանել է նաև Գալաթայի Կենտրոնական հայկական վարժարանում, որտեղ փայլուն ուսումնական առաջադիմության շնորհիվ ամեն տարի լավագույն ուսանող է ճանաչվել։ 1957թ․ ընդունվել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Միևնույն ժամանակ մասնավոր դասեր է տվել ավագ դպրոցի ուսանողներին։
1963թ․համալսարանն ավարտել է որպես լավագույն ուսանող՝ ստանալով բժշկի դիպլոմ։ 1964թ․ Ստամբուլի Ջերահփաշայի համալսարանի Մաշկաբանության ամբիոնում սկսել է աշխատել որպես ասիստենտ։ 1969թ․, համալսարանի կողմից ուղարկվել է Գերմանիա։ Չորս ամսում գերմաներեն է սովորել և աշխատանքի անցել Համբուրգի Սաարլանդի համալսարանի մաշկաբանական կլինիկայում՝ անվանի մաշկաբան պրոֆ․ Նյոդլի մոտ։ Կլինիկայում գրանցած հաջողությունների շնորհիվ գերմանական համալսարանի պահանջով Գերմանիայում նրա մնալու ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով։
1972թ․ վերադարձել է Ջերահփաշայի բժշկական ֆակուլտետ, ավելի ուշ ստացել է դոցենտի, 1979թ․՝ պրոֆեսորի կոչում։
Միջազգային մի շարք պարբերականներում տպագրվել են Կոթողյանի ավելի քան 300 գիտական հոդվածները։ Նա նաև մաշկային հիվանդությունների վերաբերյալ երկու գրքի հեղինակ է։
Աջ թևը կորցնելուց հետո Կոթողյանը շուրջ երկու տարի համառորեն մարզվել է՝ առօրյա կյանքում և մասնագիտական ոլորտում բոլոր անհրաժեշտ գործողությունները մեկ ձեռքով կատարելու համար։ Հայտնի է, որ նա գիշերային հերթափոխներ է անցկացրել համալսարանում՝ մեկ ձեռքով ներարկիչի մեջ դեղը քաշելու և հիվանդին ներարկելու փորձեր կատարելու համար, իսկ տանը նույնը կրկնել է նարինջներին ջուր ներարկելու միջոցով։ Տանը եղած բոլոր հին ու պատռված լաթերն ու շորերը կարել է՝ մեկ ձեռքով կարել սովորելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,03 կմ/ժ