Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ այս այցը ևս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման համար՝ նշելով, որ այն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություն է:
ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ կապերի ընդլայնման հարցում բարձր է գնահատել խորհրդարանների միջև առկա փոխգործակցությունը՝ այս համատեքստում արժևորելով ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Արա Բաբլոյանն առաջարկել է առավել ակտիվացնել միջխորհրդարանական հանձնաժողովի և խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երևանում և Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:
Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Խոսելով միջխորհրդարանական միջազգային հարթակներում փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը կարևորել է առավել համակարգված գործակցությունը՝ հիմնված փոխաջակցության վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինս, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է Եվրոպայի և Ասիայի երկրների խորհրդարանների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:
Նշելով, որ ավանդական գործընկերային հարաբերություններն ամուր հիմք են հետագա համագործակցության համար՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային և կրթական կապերը:
Հանդիպումից հետո Արա Բաբլոյանը և Վյաչեսլավ Վոլոդինը մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
այլ նյութեր այս թեմայով
- Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը Ուղիղ մեկ տարի առաջ արևմտյան գործընկերները հայտարարում էին, որ չպետք է վախենալ զենքերի վերջին տեսակներով «ռուսական...
- Հիլարի Քլինթոնը քննադատել է Թրամփին Պայմանագրից դուրս գալը «մեծացնում Է անկանխատեսելիությունը» տարածաշրջանում:
- Մենք ապրում ենք երկրորդ սառը պատերազմի շրջանում. քաղաքագետ Սուրեն Սարգսյան (ԲԱՑԱՌԻԿ) Ռուսաստանը իր միջուկային զենքը կօգտագործի միայն այն դեպքում, երբ իր և իր ռազմավարական դաշնակիցների նկատմամբ միջուկային...
- Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին «Մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են այն մասին, որ իրենք կասեցնում են իրենց...
- Սերբիայում Պուտինի դեմ մահափորձ էր ծրագրվում. ԻՊ ահաբեկիչ է ձերբակալվել Անվտանգության ոլորտի փորձագետները նշում են, որ, ամենայն հավանականությամբ, ենթադրյալ ահաբեկիչը միայնակ չի գործել:
-
17:07
Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է
-
16:51
ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակուում չկա. Պեսկով
-
16:14
«Լավրովի նախագիծը» ոչ մի կողմի հավանությանը դեռ չի արժանացել. Ռիչարդ Հոգլանդ
-
15:59
Լին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան
-
15:22
«Մենք կողմ ենք, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը». ԱՄՆ նախագահի թեկնածու
-
14:56
Զոհված 2 զինծառայողի ընտանիքներին հատուցում կտրվի
-
13:18
Վրաստանի խորհրդարանը հավանություն չի տվել Սահակաշվիլիի վարչակարգը հանցավոր ճանաչելու մասին բանաձևին
-
12:27
Հանգստի համար ամենամատչելի երկրների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանը
-
12:17
ԵԱՀԿ-ն դրական է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը
-
11:49
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ է նշանակել
-
11:19
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
-
10:55
Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը․ ՌԴ դեսպան
-
10:36
Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. ՊԲ-ն հայտարարություն է տարածել
-
10:08
Քննարկվել է Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությունը
-
21:27
Նազարբաևը ցրել է Ղազախստանի կառավարությունը
-
20:44
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
-
20:08
ԱԳՆ նախարարը Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր է հղել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին
-
19:27
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին
-
18:47
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
-
18:06
Թուրքական և ադրբեջանական ԶՈՒ-երը զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
14:29
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
15:29
Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 8 կմ/ժ