ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գորգ, մածուն, գինի, օղի, թառ, թամզարա, սահարի. Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին նոր ցանկ կներկայացնի

Selfmadetrip

ՀՀ կառավարությունն այսօր մշակույթի նախարարության առաջարկով ևս 8 կետով ավելացրեց Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների՝ 2010 թվականի մարտի 11-ին հաստատված ցանկը: Դրանում տեղ կգտնեն հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները, մրգերի տարբեր տեսակներից հայկական օղիների պատրաստման գործընթացը, հայկական մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը, ավանդական գորգագործությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

Ի դեպ, նախագծի մեկնաբանություններում նշվում է, որ գորգը Հայաստանում գործում են փայտե դազգահի վրա բրդյա, բամբակյա կամ մետաքսե թելերով: Իսկ դազգահի պատկերը հայտնի է դեռ 14-րդ դարի վիմագիր աղբյուրներից: Ցանկում տեղ են գտել նաև հայկական թառն ու թառագործությունը, ինչպես նաև գինեգործությունը:

Հայկական գինու պատրաստման յուրահատուկ եղանակը ներկայացված է հետևյալ կերպ. «Ավանդաբար գինի պատրաստում էին այգիներում կամ բնակելի համալիրին կից գտնվող հնձաններում: Խաղողը լցնում էին հնձանի վերին հատվածի` առագաստի մեջ, որտեղ տղամարդիկ այն ոտքերով տրորում էին (երեխաներին կնքելիս տղաների ոտքերին էին մեռոն քսում, որ գինի տրորեն, և աղջիկների ձեռքերին, որ խմոր հունցեն): Քաղցուն հոսում էր առագաստի մոտ պատրաստված կավակերտ հորի մեջ, որը կոչվում է գուբ, այնտեղ նստվածք տալիս, մասամբ զտվում, ապա հոսում գետնափոր կրապատ հորերի (տաքար) կամ կարասների մեջ: Քաղցուն այդ տարաների մեջ աստիճանաբար հասունանում էր, վերածվում քաղցրավուն մաճառի, այնուհետև՝ քառասուն օրվա ընթացքում դառնում գինի: Հասունացած գինին պահպանում էին մառաններում»:

Հայաստանյան ոչ նյութական մշակութային արժեքների շարքում այսուհետ իրենց պատվավոր տեղը կունենան նաև հայկական ազգային պարի տեսակը՝ թամզարան և ազգային մեղեդու տեսակը՝ սահարին, որը ծագել է որպես ծիսական մեղեդի: Հնում այն կատարվել է պտղաբերությանը, մարդու և բնության շարունակականությանը նվիրված ծիսական արարողությունների ժամանակ:

Սահարու փոխակերպումները պահպանվել են նաև մեր օրերում: Այն կատարվել և մինչ օրս էլ կատարվում է հիմնականում ավանդական զուռնայով, դուդուկով և քամանչայով: Սահարի կատարելու համար պահանջում է կատարողական հատուկ վարպետություն, որի շնորհիվ 19-20-րդ դդ. հաճախ կատարվել է նաև վարպետություն ցուցադրող մրցույթների ընթացքում: Ազգային մշակույթի այս բոլոր տեսակները, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: