ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Artsakhpress

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է լիբանանյան al Joumhouria պարբերականը: Պատվիրակության կազմում կլինեն երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ- Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Հայաստանում Աունը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև մեր երկրում բնակվող լիբանանյան համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվելու է այն հնարավոր ուղիների մասին, որոնք կօգնեն առաջ մղելու տնտեսական փոխգործակցությունն ու ամրապնդելու դիվանագիտական հարաբերությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 28.97 կմ/ժ
18 C°
 
15°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: