ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Մյունխենի համաժողովը չարդարացրե՞ց կազմակերպիչների հույսերը

Фокус.ua

Մյունխենում ավարտվեց 54-րդ անվտանգության միջազգային համաժողովը, որին մասնակցում էր շուրջ 600 հեղինակավոր քաղաքական գործիչ և փորձագետ: Համաժողովի շրջանակներում լույս է տեսել «Դեպի անդունդի եզրը թե՞ հետ» ամենամյա զեկույցը: Ֆորումի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը նշել է, որ աշխարհը շատ մոտ է այն կետին, որից հետո սկսվում են լուրջ զինված հակամարտությունները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը, նրա կարծիքով, վերածվել է սպառնալիքի: Կազմակերպիչները նպատակ ունեին առավելագույնս օգտագործել Մյունխենի համաժովի հնարավորությունները՝ «անդունդի եզրից հեռվանալու համար»:

Սակայն, Իշինգերի ակնկալիքները, կարծես, չեն արդարացել. «Մյունխենի անվտանգության համաժողովն ավարտվեց, բայց բարձրացված խնդիրները չլուծվեցին»:

«Երբ ուրբաթ օրը բացեցի համաժողովը, մտածում էի, որ մենք կարող ենք հեռանալ անդունդի եզրից, ավաղ մեզ այն չհաջողվեց», - ասել է Իշինգերը` անդրադառնալով «Դեպի անդունդը թե՞ հետ» խորագրով զեկույցին:

Գերմանացի դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում բոլորը ձգտում են ավարտել սպառազինությունների մրցավազքը և հավատարիմ մնալ պայմանագրին: Սակայն, ըստ նրա, համաժողովին չհստակեցվեց, թե ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ իրականացնել քաղաքական գործիչների ու պատասխանատու այլ անձանց կողմից, որպեսզի այդ ծրագրերն իրականություն դառնան և «շեղեն մութ ապագան»:

Իշինգերն առաջարկել է շարունակել աշխատել և հրավիրել բոլոր ներկաներին հանդիպել հաջորդ տարի և տեսնել, թե արդյոք հնարավոր եղել է հասնել  հաջողության:

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին: Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, նրա գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: