ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ

Panorama.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ:

Այս մասին հաղորդում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, փոխանցում է «Արցախպրեսը»:

«Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների և արվեստագետների համար:

Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու և բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով և վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի և շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության և նոր արտահայտչաձևերի կիրառման փայլուն դրսևորումներ են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 8 կմ/ժ
11 C°
 
10°  23° 
15.10.2019
10°  24° 
16.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: