ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչի՞ դեմ ուղղված կլինեն հակառուսական նոր պատժամիջոցները

theeventchronicle.com

Փետրվարի 27-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին հայտարարեց, որ երեսուն օրվա ընթացքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն:

Այժմ Ռուսաստանի դեմ գործում են մի շարք պատժամիջոցներ՝ Ղրիմի միացման և Դոնբասում տիրող իրավիճակի հետ կապված, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության պատճառով:

Դեռ հունվարի 29-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «կրեմլյան ցուցակը» (''Kremlin list''), որի մեջ մտնում են շուրջ 200 ռուս պաշտոնյաներ և գործարարներ: Այն ուղղակի պատժամիջոցներ դեռևս չի ենթադրում, սակայն մատնանշում է, որ ապագայում կարող են կիրառվել նման պատժամիջոցներ:

Եթե հաշվի առնենք այս պատժամիջոցների առկայությունն, ինչպես նաև Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններն, ապա նախատեսվող պատժամիջոցները, հավանական է, որ կրեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթ:
Նոր պատժամիջոցների նպատակը, ըստ ռուս քաղաքագետների և վերլուծաբանների, հետխորհրդային տարածքում ՌԴ գլխավորությամբ ինտեգրացիոն գործընթացներին խոչընդոտելն է. տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ազդեցություն են ունենում նաև վերջինիս տնտեսական գործընկերների վրա, ինչը լրացուցիչ լարվածություն կարող է առաջացնել ԵԱՏՄ-ում: Բացի այդ, ակնհայտ է, որ ՌԴ նկատմամբ ճնշումը սրվում է երկրում նախագահական ընտրությունների նախօրեին: Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ-ը իր հերթին ցանկանում է ազդել Ռուսաստանում ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա:

Չի բացառվում նաև, որ հակառուսական նոր պատժամիջոցներն ԱՄՆ-ին հարկավոր են՝ խշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև ներքաղաքական լարվածությունը մեղմելու համար: Դեռևս նախորդ տարվա ամռանն ԱՄՆ Կոնգրեսը գրեթե միաձայն ընդունել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրենք՝ Ղրիմի և Դոնբասի հետ կապված, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության պատճառով: Օրենքն արդեն ուժի մեջ է մտել, սակայն, կարծես, Թրամփը չէր շտապում գործնական քայլեր ձեռնարկել նոր պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, ինչի արդյունքում էլ Կոնգրեսը մեղադրեց նախագահին Ռուսաստանի դեմ մեղմ քաղաքականություն իրականացնելու մեջ:

Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ը միաժամանակ պատժամիջոցներ է «խոստացել» նաև Թուրքիային, որի հետ ևս վերջին շրջանում հարաբերությունները լարված են: ՆԱՏՕ-ի իր դաշնակցի նկատմամբ ԱՄՆ-ի նախատեսվող պատժամիջոցները պայմանավորված են ռուս-թուրքական մերձեցմամբ, և դրանք կսահմանվեն Ռուսաստանից զենիթա-հրթիռային S-400 համալիրների ձեռքբերման պարագայում:

Ռուսաստանում հնչող կարծիքներից ակնհայտ է դառնում, որ այստեղ համակերպվել են արևմտյան պատժամիջոցների հետ, և պատրաստ են ընդունել նորերը, իսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմեղմվեն միայն այն դեպքում, եթե Մոսկվան նպաստի Դոնբասում խաղաղության հաստատմանը. դա նաև կնպաստի Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կարգավորմանը:

Մյուս կողմից փետրվարի 21-ին Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը համաձայնեցրեց ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ ինդիվիդուալ պատժամիջոցների երկարաձգման անհրաժեշտությունը: Ֆորմալ առումով գործընթացը պետք է ավարտին հասցվեր երկուշաբթի օրը, սակայն ԵՄ Խորհուրդը հետաձգեց որոշման ընդունումը ընթացակարգային որոշ հարցերի պատճառով, սակայն գործընթացն ավարտին հասցնելու համար հստակ ամսաթիվ չի նշվել:

Այդ պատժամիջոցները նախատեսված է երկարաձգել կես տարին մեկ, ինչի կապակցությամբ այս անորոշության պայմաններում Ուկրաինային փոխվարչապետը դժգոհություն է հայտնել՝ պնդելով, որ պատժամիջոցները պետք է սահմանվեն առնվազն մեկ տարի ժամկետով:

Ռուսաստանում սա մեկնաբանել են Բրյուսելի և Վաշինգտոնի միջև աշխարհաքաղաքական հարցերում անհամաձայնությունների սրմամբ: Բանն այն է, որ կողմերը տարբեր դիրքորոշում են որդեգրել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վարվելիք հետագա քաղաքականության նկատմամբ. մինչ ԱՄՆ-ը ցանկանում է հասնել Իրանի դեմ նոր միջազգային պատժամիջոցների սահմանմանը, Եվրամիությունը, կարծես թե, հանդես է գալիս իրանական միջուկային գործարքի ամբողջական կատարման օգտին։ Ըստ ռուսական կողմի՝ պատժամիջոցների հետ կապված այս անհամաձայնությունը տարածվում է նաև Ռուսաստանի վրա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: