ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աէրոֆլոտ օփեն. Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին մրցանակային տեղերից

Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրին 5-րդ և 8-րդ տեղերը, տեղեկացնում է ՀԱՕԿ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):

Մրցանակային եռյակը կազմեցին՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիևսկի (ՌԴ)՝ 6.5-ական:

B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրեց Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: