ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

«Իմ աշխարհը» ցուցահանդես՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

«Սարյան» արվեստի ստուդիայի սաների «Իմ աշխարհը» ցուցահանդեսը կբացվի մարտի 10-ին, ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հայտնում է Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն ստուդիայի սաների աշխատանքները: Միջոցառման ժամանակ նախատեսվում է նաև, որ ստուդիայի դասավանդողները կներկայացնեն իրենց հաշվետվությունն անցած և սպասվող նոր ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև տեղի կունենա «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի դիտում (ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան)։ Ապա տեղի կունենա սաների պատվոգրերի հանձնման արարողությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը: Մուտքն ազատ է:

«Սարյան» արվեստի ստուդիան հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերին, թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակում (հեղինակ-հիմնադիր՝ Ժաննա Մանուկյան): Այն արվեստի եզակի կենտրոն է, որը գործում է թանգարանի ներսում՝ ինտերակտիվ, կրթաճանաչողական և ժամանցային մեթոդներով դասընթացներ կազմակերպելով:

Ստուդիայում կարող են ուսանել 5 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:

Դասավանդման հիմնական ուղղություններն են՝ նկարչություն, արվեստի պատմություն, գոբելեն: Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից, որոնց շրջանակներում կազմակերպվում են այցեր տարաբնույթ թանգարաններ, արվեստի կենտրոններ, ժամանակակից նկարիչների և քանդակագործների արվեստանոցներ, հուշարձաններ և այլն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 4 կմ/ժ
30 C°
 
20°  33° 
07.07.2020
21°  34° 
08.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: