Հայաստանը դրական դեր է խաղում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Ռուսաստանի ԱԳ փոխնախարար (ԲԱՑԱՌԻԿ)
2017թ.-ի վերջին բավական ակտիվացան քննարկումները 2011թ-ի ռուս-վրացական Համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ: Համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև այլընտրանքային միջանցքների ստեղծում, որոնք բավական կարևոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: 2011թ.-ի Համաձայնագրի կյանքի կոչման գործընթացի, ռուս-վրացական հարաբերությունների և Հայաստանի հնարավոր դերակատարման վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
-2017 թվականի դեկտեմբերին Վրաստանը SGS-ի հետ պայմանագիր կնքեց: Ի՞նչ փուլում են ռուսական կողմի և շվեյցարական ընկերության միջև բանակցությունները: Ե՞րբ կարելի է ակնակալել պայմանագրի կնքումը:
- Կարող եմ փաստել, որ ավարտվել են պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, ինչպես նաև ավարտված են անհրաժեշտ ներռուսական համաձայնեցումները: Մոտ ժամանակներս Դաշնային մաքսային ծառայությունը կկնքի պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ անհրաժեշտ փաստաթուղթը՝ SGS-ի ֆինանսավորման աշխատանքների կարգի մասին միջկառավարական համաձայնագիրը: Դրանից հետո կսկսվի մաքսային վարչարարության և տարածաշրջանային առևտրի մոնիթորինգի վերաբերյալ 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի գործնական իրականացումը:
- Արդյո՞ք հաղթահարելի են 2011թ.-ի Համաձայնագրի առանձին կետերի վերաբերյալ տարաձայնությունները և դրանք չե՞ն խոչընդոտի Համաձայնագրի կյանքի կոչմանը:
- Համաձայնագրի դրույթների վերաբերյալ կողմերի միջև տարաձայնություններ չկան: Դրանք չեն էլ կարող լինել. այս միջազգային պայմանագրի տեքստը միանշանակ է և թույլ չի տալիս կամայական մեկնաբանություններ. կողմերի բոլոր պարտավորությունները սևով սպիտակի վրա հստակ գրված են: Այլ հարց է, որ Մոսկվան և Թբիլիսին համաձայնագրի քաղաքական իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում: Սակայն, դա իսկզբանե հայտնի էր և Համաձայնագրի գործնական իրականացմանը ոչ մի կերպ չի խանգարում:
Իրականում, հունվարի 31-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ.Աբաշիձեի հետ հանդիպման ժամանակ քննարկումների արդյունքը եղավ ընդամենը մի հայտարարություն՝ կարևորը ոչ թե մեկնաբանություններն են, այլ համաձայնագրի բարեխիղճ իրականացումը՝ խստորեն պահպանելով դրա պայմանները:
- Կարծիք կա, որ ռուս-վրացական տրանսպորտային միջանցքների բացումից կշահի միայն Հայաստանը: Ի՞նչ կտա 2011 թ.-ի Համաձայնագրի իրականացումը կողմերից յուրաքանչյուրին և ամբողջ տարածաշրջանին ընդհանրապես:
- Ռազմական-վրացական ճանապարհով հաղորդակցության անկայունությունը խնդիրներ է ստեղծում տարածաշրջանային առևտրի բոլոր մասնակիցների համար՝ առանց բացառության: Ուստի, լրացուցիչ, այլընտրանքային երթուղիների բացումը ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի և հարակից շրջանների բոլոր պետությունների շահերից է բխում: Ի դեպ, դրանում օբյեկտիվորեն շահագրգռված է նաև Վրաստանը, որի առևտուրը Ռուսաստանի հետ դինամիկորեն աճում է:
- Որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման հնարավորությունը: 2018-ին երկկողմ հարաբերություններում կարելի՞ է բեկում ակնկալել: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը որևէ դերակատարում ունենալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
- Վերջին հինգ տարիների ընթացքում ռուս-վրացական երկխոսության փորձը ցույց է տվել, որ հիմնարար հարցերի շուրջ առկա տարաձայնությունները չեն խանգարում որոշակի ոլորտներում մեր հարաբերությունների առողջացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին: Ես նկատի ունեմ՝ տնտեսությունը, տրանսպորտը, հումանիտար ոլորտը, որտեղ շոշափելի արդյունքներ կան: Ռուսաստանը, ինչպես նախկինում, տրամադրված է Վրաստանի և վրաց ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն: Մեր կողմից խոչընդոտներ չկան, և առաջընթացը կախված է միայն Թբիլիսիի քաղաքական կամքից և իրատեսությունից: Մենք պատրաստ ենք վրացական կողմի հետ շփումների՝ ցանկացած մակարդակով: Գլխավորն այդ շփումների բովանդակությունը որոշելն է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինձ թվում է, որ նա արդեն բավական դրական դեր է խաղում: Ի վերջո, ձեր երկրի ակտիվ դիրքորոշումն՝ ի նպաստ տարածաշրջանային առևտրի զարգացման, կողմերի համար ծառայում է որպես լրացուցիչ խթան՝ հնարավորինս արագ սկսել 2011 թ.-ի Համաձայնագրի իրականացումը՝ պրագմատիկ, ապաքաղաքականացված ձևով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ