ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալայզիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ. դեսպան

mfa.am

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարի տեղակալ Հովակիմյանը շնորհավորեց Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության մեջ: Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ Մալայզիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և ինքը կներդնի բոլոր հնարավոր ջանքերը փոխգործակցության ամրապնդման նպատակով:
Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, արտգործնախարարությունների միջև և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: