ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան. ԵՄ

Flickr

Նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը Բրյուսելից: 

«Չգիտեմ, կվավերացվի արդյոք համաձայնագիրն այս տարի, բայց ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում։ Վավերացումը բարդ չեմ համարում, ինչպես Ուկրաինայի պարագայում էր, քանի որ այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում, ուստի զգալիորեն երկարձգվեց գործընթացը։ Բացի այդ, այն ավելի խորը համաձայնագիր էր»,- նշել է նա։

«Ինչ վերաբերում է ձեր՝ հայկական կողմին, ապա ձեզ մոտ սահմանադրական փոփոխություններ եղան, դուք նոր վարչապետ եք ունենալու, այդ պատճառով, կարծես թե, ձեր կողմից ամեն ինչ հարթ կընթանա»,- ընդգծել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 6.44 կմ/ժ
22 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: