ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Եգոր Զայցևին և ԱՀԿ ներկայացուցիչներ Ֆենթոն Հաուելին, Ակակի Զոյիձեին և Օքսաննա Դոմենտիին, ովքեր Հայաստան են այցելել «Ծխախոտի դեմ պայքարի մասին» ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի դրույթների իրագործմանը նպաստելու, հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
ԱՀԿ-ի առաքելության նպատակն է պաշտպանել և նպաստել ծխախոտի վերահսկման մասին նոր օրենքի ընդունմանը և շրջանակային կոնվենցիայի իրականացմանը Հայաստանում:
Իռլանդիայի, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են իրենց երկրներում ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ ծավալված աշխատանքները, ձեռք բերված փորձը և նկատելի արդյունքերը:
Իռլանդիայի ներկայացուցիչ Ֆենթոն Հաուելը նշել է, որ իր երկիրն այն եզակիներից է, որն ընդհանրապես արգելել է ծխելը, թեև շատ են եղել հակառակորդներն ու հակափաստարկները. այսօր երկիրը մեծ հաջողությունների է հասել հանրային առողջության բնագավառում: Ծխախոտի դեմ պայքարի օրենքն Իռլանդիայում կիրառվում է իննսունհինգ տոկոս արդյունավետությամբ: Ֆենթոն Հաուելի խոսքով՝ ծխելն արգելելու շնորհիվ իր երկրում տարեկան չորս հարյուր մարդու կյանք է փրկվում:
Մոլդովայի ներկայացուցիչ Օքսաննա Դոմենտին նշել է, որ իր երկիրն աշխարհի 180 երկրների հետ միասին ստորագրել է կոնվենցիան, սակայն Մոլդովան տարիներ շարունակ եղել է ոչ միայն ծխախոտ սպառող, այլև արտադրող: Ծխախոտի դեմ պայքարին ուղղված օրենքը երկար և դժվարին ճանապարհ է անցել, քանի որ հակափաստարկները վերաբերել են նաև տնտեսության բնագավառին, արտադրության և արտահանման ծավալների անկմանը: Օքսաննա Դոմենտիի խոսքով՝ Մոլդովան ի վերջո վճռական է գտնվել, և խորհրդարանը մշակել է ճիշտ ու գործուն օրենք, որով այսօր պաշտպանված են թե ծխողների, թե չծխողների շահերը:
Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Զոյիձեն նշել է, որ իր երկրում օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսից: Կատարվել են հաշվարկաներ, հասարակական հարցումներ, սակայն, ինչպես ամենուր, շատ են եղել հակառակորդները, որոնց կարծիքով՝ ծխախոտի դեմ պայքարը և արգելքն առաջին հերթին կարող են ազդել զբոսաշրջության զարգացման վրա: Ակակի Զոյիձեի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից Վրաստանում լիովին կարգելվի ծխախոտի գովազդը:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրերին ներկայացրել է իր մոտեցումները, օրենսդրական կարգավորման հետ կապված պատկերացումները՝ նշելով, որ քննարկումների հիմքում առաջին հերթին դրված են մարդու առողջության պահպանման և բարեկեցության հարցերը: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ անհրաժեշտ է գտնել լավագույն լուծումները և ուսումնասիրելով տարբեր երկրների փորձն ու անցած ճանապարհը՝ պահպանել և բարելավել մարդկանց առողջությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նաև հանրային իրազեկման հարցը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ