ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Տարվա նորաձևության գլխավոր թրենդերը. խորհուրդներ Գոգ Մունից (ԲԱՑԱՌԻԿ)

 

Ինչպես ժամանակին նշել է Կոկո Շանելը, անփոխարինելի լինելու համար՝ պետք է լինել տարբեր: Իսկ թե ինչը կօգնի ձեզ լինել տարբերվող և նորաձև, «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել «GMoonWear» նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Գոգ Մունի հետ:

 

 

-Որո՞նք են գարուն-ամառ 2018-ի նորաձևության թրենդերը: Ո՞ր գույներն են առավել նորաձև:

- Այս տարվա գլխավոր թրենդերից մեկը կարելի է հակիրճ անվանել՝ «oversize ամեն ինչում»: Այս գարնանը դարձյալ մեգաթրենդ է համարվում oversize հագուստը, որը մեզ հասել է 80-ականներից: Սակայն, ի տարբերություն անցյալ տարիների, այժմ oversize տերմինը վերաբերում է ոչ միայն վերնահագուստին (վերարկու, պիջակ), այլ նաև՝ տաբատներն ու աքսեսուարներին:

Image may contain: Gog Moon, sunglasses

Թրենդային է երկար թևքերով, բրենդային լոգոտիպով ու տարբեր պրինտերով հագուստը, հատկապես, երբ պրինտն արված է հագուստի մեջքի հատվածում: Դե… ինչպես միշտ արվեստը լրացնելու է գալիս նորաձևությանը, այնպես որ պրինտերը հիմնականում Pop-art, պոստմոդերնիստական գործեր են:

Իսկ այս տարվա գունային թրենդերից կարելի է միայն ոգեշնչվել ու դրական լիցքեր ստանալ. իսկ դրանք են պաստելային վարդագույնը, բաց երկնագույնը, մուգ կապույտը, ավելի վառ գույներից՝ կիտրոնի դեղինը, կարմիրը, մանուշակագույնը: Երանգներից ակտուալ է մնում չեզոք մոխրագույնը, որն, ըստ իս, իդեալական համադրվում է իմ նշած գույներից յուրաքանչյուրի հետ:

 

-Ո՞ր աքսեսուարներն են համարվում առավել նորաձև 2018-ին:

- Աքսեսուարներից առավել ակտուալ են շատ երկար գոտիներից մինչև շատ մեծ չափերի հասնող պայուսակները՝ պոլիէթիլենային տոպրակ հիշեցնող պայուսակները՝ թափանցիկ ու բրենդային լոգոտիպով:

Զարդերի պարագայում ակտուալ են աչքի զարնվող ժամացույցներն ու թևնոցները. կարող ենք նաև համադրել անհամադրելին՝ կրելով իրար հետ կապ չունեցող մի քանի տեսակ թևնոց: Բացի այդ, արդիական են համարվում նաև նուրբ ու մինիմալիստական աքսեսուարները:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ժամանակակից երիտասարդների ոճը: Որո՞նք են ամենատարածված ոճային սխալները:

Image may contain: Gog Moon

- Ըստ իս՝ ժամանակակից երիտասարդությունը բավական հետաքրքիր է հագնվում. կարևորը՝ նախապատվությունը տալիս են հարմարավետությանը, ինչն էլ հենց նորաձև է: Մեր երիտասարդների ոճային անճշտությունների արմատները գալիս են նրանից, որ նրանք դժվարությամբ են հրաժարվում շաբլոն թրենդերից, որն էլ հենց անընդունելի է: Օրինակ, հակաթրենդ են բարձրակրունկ ու միևնույն ժամանակ հենահարթակով (платформа) կոշիկները, պետք է լինի կամ մեկը, կամ մյուսը: 

2018-ին նորաձև են հիմնականում հարմարավետ կոշիկները ցածր կամ հաստ կրունկով:

Այս տարի պետք է հրաժարվենք գրվածքներով շապիկներից, փոխարենը ցանկալի է կրել մուլտհերոսների պրինտով շապիկներ:

Իսկ գլոբալ առումով իմ խորհուրդը հետևյալն է՝ չկրել այն, ինչ ուղղակի տարածված է, հաշվի նստեք ինչն է Ձեզ սազում: Ձեր ոճը ձեր ներաշխարհի արտացոլումն է: Եղեք հետաքրքիր: Հիշե՛ք՝ յուրաքանչյուրդ անհատականություն եք:

Լուսանկարները՝ Gog Moon-ի ֆեյսբուքյան էջից:

Image may contain: Gog Moon, standing, shoes, beard and outdoor Image may contain: Gog Moon, sitting, shoes and hat


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: