ԱՄՆ - Ռուսաստան. պայքար Սաուդյան Արաբիայի համար
Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումով մեկնարկեց Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի մոտ երկշաբաթյա այցն ԱՄՆ: Նշենք, որ սա արաբական թագավորության թագաժառանգ արքայազնի կարգավիճակում Մուհամմադ իբն Սալմանի առաջին այցն է ԱՄՆ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտներում, ինչպես նաև ԱՄՆ-ում սաուդական ներդրումները:
Ուշագրավ է, որ իբն Սալմանի այցից առաջ Վաշինգտոնում ներկայացվել է Սաուդյան Արաբիային ամերիկյան զենքի վաճառքի ծավալը: Թրամփը պատմել է 12,5 միլիարդ դոլարի գործարքներ կնքելու մասին՝ նշելով, որ ապագայում նախատեսվում են ավելի մեծ թվով ևս մի քանի միլիարդ դոլարի հասնող նման պայմանագրեր: Թրամփը նշել էր, որ Սաուդյան Արաբիան հարուստ երկիր է՝ հույս հայտնելով, որ վերջինս պատրաստվում է կիսել իր հարստության մի մասն ԱՄՆ-ի հետ աշխատատեղերի ստեղծման, աշխարհում լավագույն ռազմական տեխնիկայի գնման միջոցով: Հիշեցնենք, որ ռազմական պայմանագրերի փաթեթի վերաբերյալ հուշագիրը կողմերի միջև ստորագրվել է նախորդ տարի փետրվարին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի առաջին արտասահմանյան այցի ընթացքում:
Թրամփի հետ բանակցություններից հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը հայտարարել է, որ իր երկիրը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենահին գործընկերն է, «և այդ հարաբերությունների հիմքն իսկապես ահռելի է և խորը»: Նա հավելել է, որ կողմերն ընդհանուր շահեր ունեն ոչ միայն քաղաքական և ռազմական ոլորտներում, այլև տնտեսական:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը Թրամփը և ալ-Սաուդը պայմանավորվել էին ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի կողմից 200 միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք պետք է իրականցվեին առաջիկա 4 տարիների ընթացքում, սակայն արքայազնը հայտարարել է, որ ծրագիրը գերազանցել է սպասելիքները, և Էր-Ռիադն ամերիկյան տնտեսության մեջ միայն 1 տարում կկատարի 400 միլիարդ դոլարի ներդրում:
Այցի շրջանակներում Սաուդյան Արաբիայի արքայազնը հանդիպել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Հանդիպումից հետո ԱՄՆ Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 670 միլիոն դոլարի BGM-71 TOW հակատանկային հրթիռային համակարգերի վաճառքը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կգնի նաև ռազմական ուղղաթիռների սարքավորումներ (106 միլիոն դոլար), ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցների և այլ ծանր ռազմական տեխնիկայի պահեստամասեր (300 միլիոն դոլար):
Թրամփի և ալ-Սաուդի հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև Իրանից բխող հնարավոր սպառնալիքները և վերջինիս միջուկային զենքը: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան ի դեմս Իրանի սպառնալիք է տեսնում ոչ միայն իր, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար: Դա բացատրվում է նրանով, որ Սաուդյան Արաբիան և Իրանը մշտապես պայքար են մղում՝ տարածաշրջանում առաջնորդի դերն ստանձնելու համար: Նախորդ տարի իր հարցազրույցներից մեկում գահաժառանգ արքայազնը Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա ալի Խոմեյնիին անվանել էր «Մերձավոր Արևելքի Հիտլեր»: Իսկ ԱՄՆ-ում օրերս տված հարցազրույցում նա նշել է, որ եթե Իրանին հաջողվի միջուկային զենք ստեղծել, ապա Սաուդյան Արաբիան կհետևի նրա օրինակ:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի այցն ԱՄՆ բնավ ինքնանպատակ չէ. նա ցանկանում է ստանալ ԱՄՆ աջակցությունն ավելի շատ հարցերում, նախևառաջ, Իրանի և Կատարի հետ հարաբերություններում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Սաուդյան Արաբիան Եգիպտոսի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և արաբական ևս մի քանի երկրի հետ միասին շրջափակում հայտարարեցին Կատարի նկատմամբ՝ խզելով վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները և մեղադրելով այլ երկրների գործերին միջամտելու, ահաբեկչությունը հովանավորելու, ինչպես նաև Իրանի հետ համագործակցելու մեջ, որին, ի դեպ, նույնպես համարում են ահաբեկչության հովանավոր:
Չի բացառվում, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է սպառնալ Ռուսաստանի շահերին: Դեռևս նախքան արքայազնի այցն ԱՄՆ, մի շարք փորձագետներ նշում էին, որ Միացյալ Նահանգները մտադիր են համոզել գահաժառանգ արքայազնին զենք չգնել Ռուսաստանից՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում նրա իրականացրած քաղաքականության և Իրանի միջուկային գործարքին աջակցելուն:
Ի դեպ, Ռուսաստանն արդեն իսկ արձագանքել է թե՛ արքայազնի այցին, թե՛ այդ կանխատեսումներին: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի այցը Վաշինգտոն երրորդ երկրների հարաբերությունների շրջանակ է, որը Մոսկվան հարգում է, սակայն Ռուսաստանի համար շարունակում է առաջնահերթ հանդիսանալ Թագավորության հետ հետագա հարաբերությունների կառուցումը և ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ