ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի պատգամավոր. Թուրքիան երբեք չի լինի ԵՄ անդամ

Al Arabiya

Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ են: Նման որակում տվել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, հայտնում է «Արմենպրես»-ը: Նա անդրադարձել է ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնցով նրանք, մասնավորապես, Եվրամիությունից պահանջում են դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:

«Թուրքիան իր գործողություններն արդարացնում է ահաբեկիչների, անվտանգության սպառնալիքներով, սակայն որևէ նման սպառնալիք չկա ո՛չ Աֆրինում, ո՛չ էլ այն տարածքներում, որոնք նրանք թիրախավորում են: Կարծում եմ՝ Թուրքիային պետք է պարզ բացատրել, կամ,  ինչպես ես եմ հասկանում, արդեն իսկ պարզ բացատրվել է, որ մենք լավ չենք վերաբերվում այս ամենին: Թուրքիան մեծ հարևան է, և ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ մեծ հարևանների հետ (իմիջիայլոց, Ռուսաստանը մեկ այլ մեծ հարևան է) պետք է ինչ-որ կերպ համակերպվենք մեր համակեցությանը: Միմյանց հետ չշփվելը տարբերակ չէ ոչ մի առումով, միևնույն ժամանակ, ձևացնել, թե անում ես մի բան, որը երբեք չի լինելու, նույնպես տարբերակ չէ: Թուրքիան երբեք չի լինի Եվրամիության անդամ. դա պարզապես չի լինի, և մենք պետք է դադարենք ձևացնել, որ դա կարող է լինել», - ընդգծել է ԵԽ պատգամավորը և հավելել, որ տեսականորեն կարելի է պատկերացնել Թուրքիային Եվրամիության անդամ, պատգամավորն անձամբ խնդիր չի տեսնում այդ հարցում, սակայն նրա համոզմամբ՝ դա չի կարող լինել Թուրքիայի ներկայիս ղեկավարության և նման դիրքորոշման պարագայում:

Ֆրանկ Էնգելի դիտարկմամբ՝ Թուրքիան նաև մեծապես հետընթաց է ապրել օրենքի դաշտում, ինչն ընդունելի չէ ո՛չ իր, ո՛չ էլ ԵՄ որևէ երկրի համար: «Այն օրը, երբ Թուրքիան կփոխվի, հետ կկանգնի Կիպրոսի նկատմամբ իր ագրեսիայից, կբացի սահմանը Հայաստանի հետ, կկարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների հետ, բանտերից ազատ կարձակի անարդար հիմքով ձերբակալված լրագրողներին, ես միգուցե Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություն պատկերացնեմ, սակայն նման Թուրքիա երբեք չի լինի», - եզրափակել է պատգամավորը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: