ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնի հետ Հայաստան կժամանի ֆրանկոֆոն գործարարների պատվիրակություն

Foreign Policy

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն ընդգծում է Հայաստանը և Ֆրանսիան մշտապես ունեցել են զարգացող հարաբերություններ և շեշտում, որ հիմա փորձում են դրանք ավելի առաջ տանել: «Արմենպրես»-ի հաղորմդմաբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը:

«Մեզ համար կարևոր է տնտեսական չափումը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ նախագահ Մակրոնը պետական այց կատարի Հայաստան, նրա հետ ժամանելու է նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը: Իմ այցի նպատակներից է, որ նախապատրաստեմ նաև այդ այցը», - նշել է Ժան-Բատիստ Լեմուանը:

Նա նաև հավելել է, որ Հայաստան է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Ֆրանկոֆոնիային առնչվող հարցեր քննարկելու համար, մասնավորապես` կրթական և մշակութային ծրագրերի զարգացման առումով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: