ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ծանոթացել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող SoftConstruct ընկերության գործունեությանն ու ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանում տեղակայված SoftConstruct ընկերության գրասենյակ: Կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է ընկերության գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: SoftConstruct-ի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների թիվը հասնում է 2500-ի:
Բացի խաղային ծրագրերից՝ SoftConstruct-ում ստեղծվել են շատ այլ ծրագրեր, որոնց թվում են՝ Ucraft-ը, որը կայքեր պատրաստելու արագ և պարզ հարթակ է, CRM-ը՝ ուղղված հաճախորդների հետ կապի ապահովմանը, MegaFeed ծառայությունը, որը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում և տեսահեռարձակում չունեցող խաղերի մասին մարզադաշտերից օնլայն տեղեկատվություն հավաքագրելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է:

Նշվել է, որ SoftConstruct-ի մշակված ծրագրերի ու հավելվածների MegaFeed համակարգը թույլ է տալիս տեղեկատվությունն աշխարհի ցանկացած կետից հաճախորդներին փոխանցել մինչև 0,5 վայրկյան արագությամբ, ինչը զգալիորեն ավելի արագ է ցանկացած տեսակի հեռուստահեռարձակումից: Ընկերության FCBanking ծրագիրն էլ նախատեսված է վարկային կազմակերպությունների համար: 
Ընկերության ղեկավարները նշել են, որ նախատեսում են տարեցտարի ընդլայնել SoftConstruct-ի գործունեությունն ու ավելացնել աշխատատեղերի թիվը: 
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ընկերության ակտիվ գործունեությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը միտված քայլերն ու ծրագրերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: